ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիան Սիրիայի փախստականներին կտրմադրի 2.3 մլրդ եվրո

thepressproject.gr

Ի աջակցություն  Սիրիայի փախստականների՝ Գերմանիայի իշխանությունները մինչև 2018 թվականը կտրամադրեն 2.3 մլրդ եվրո ֆինանսական աջակցություն, հաղորդում է Reuters- ը՝ հղում կատարելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: 

Հինգշաբթի Լոնդոնում Սիրիայի հարցերով կազմակերպված Դոնորների համաժողովին  Մերկելը նշել է, որ 1.1 մլրդը կհատկացվի 2016-ին:

Համաժողովի կազմակերպիչները Սիրիայում հնգամյա պատերազմից տուժածներին օգնելու նպատակով նախատեսում են 2016-ին տրամադրել 9 մլրդ դոլար ռեկորդային գումար: Ներկայումս  մարդասիրական ծրագրերի իրականացման համար հավաքվել է մոտ 3.4 մլրդ դոլար: 

Համաժողովի կազմակերպիչների դերում են հանդես գալիս Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Նորվեգիան, Քուվեյթը և Միավորված ազգերի կազմակերպությունը: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: