ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը չի կարող ընտրել Էրդողանի և քրդերի միջև

http://www.worldbulletin.net/

ԱՄՆ-ը հասկանում է Սիրիայի քրդական զինված խմբերի հետ կապված Թուրքիայի մտահոգությունները, բայց մտադիր է շարունակել աջակցություն տրամադրել նրանց: «Մենք չենք ճանաչում Սիրիայի քրդական Դեմոկրատական միություն կուսակցությունը (Kurdish Democratic Union Party, PYD) որպես ահաբեկչական կազմակերպություն: Մենք ընդունում ենք, որ թուրքերը ճանաչում են», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Ինչպես նշում է թուրքական Today’s Zaman-ը, Քիրբին նշել է, որ Սիրիայի քրդական զինյալների հետ կապված Թուրքիայի մտահոգությունները նոր չեն, և երկու դաշնակիցները շարունակում են խորհրդակցություններ անցկացնել խնդրի շուրջ:

«Անգամ ընկերներն ամեն ինչում համաձայն չեն: Մենք ընկերներ ենք, և մենք չենք պատրաստվում մշտապես ամեն ինչում համաձայնվել», - ասել է Քիրբին: Թեև ԱՄՆ-ը հասկանում է, թե «թուրքական սահմանի մոտ ընթացող պայքարն ինչ շոշափելի, իրական, մարդկային ազդեցություն է ունենում Թուրքիայի վրա», այնուամենայնիվ, մտադիր չէ «ետ կանգնել, երբ հարցը վերաբերվում է «Իսլամական պետության» դեմ պայքարին»: Ի դեպ, Քիրբին ընդգծել է, որ ԱՄՆ-ի և PYD-ի միջև համագործակցությունը սահմանափակվում է ԻՊ-ի դեպ պայքարով, գրում է World Bulletin-ը: 

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միացյալ Նահանգներից պահանջել էր ընտրել, թե «ով է իր գործընկերը՝ Անկարան, թե Քոբանիի ահաբեկիչները»՝ սպառնալով հարցը բարձրացնել միջազգային կազմակերպություններում:

Ինչպես և ակնկալվում էր, Վաշինգտոնը հրաժարվում է ընտրություն կատարել՝ շեշտելով, որ «քուրդ զինյալները Սիրիայի ներսում ԻՊ-ի դեմ կռվող ամենաարդյունավետ ուժերից են»: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: