ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան սպառնում է ԱՄՆ-ի համար փակել Ինջիրլիկ ավիաբազան

Trend

Թուրքական իշխանությունները հերթական վերջնագիրն են ներկայացնում Միացյալ Նահանգներին, և կրկին պատճառը քրդերն են:

«Եթե ԱՄՆ-ը չճանաչի Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թևը՝ Դեմոկրատական միություն կուսակցությունը (PYD), որպես ահաբեկչական կազմակերպություն, Թուրքիան կարող է փակել Ինջիրլիկ ավիաբազան ԱՄՆ զինված ուժերի համար», - հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Սերեֆ Մալկոչը: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը՝ հղում անելով թուրքական Bugun թերթին:

«Եթե Միացյալ Նհանագները Թուրքիայի բարեկամն ու գործընկերն է, նա պետք է ճանաչի PYD-ն որպես ահաբեկչական կազմակերպություն», - ասել է Էրդողանի խորհրդականը՝ ընդգծելով, որ հակառակ պարագայում ԱՄՆ-ն անուղղակիորեն ցույց է տալիս, որ համաձայն է PYD-ի գործունեության հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թայիփ Էրդողանը Միացյալ Նահանգներից պահանջել էր ընտրել, թե ով է իր դաշնակիցը՝ «Թուրքիա՞ն, թե՞ Սիրիայի ահաբեկիչ քրդերը»:

Անկարայում փետրվարի 17-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Թուրքիան տեղեկացրել է ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամներին, այդ թվում՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ին, որ ահաբեկչությունն իրականացվել է քրդական Դեմոկրատական միություն կուսակցության կողմից, ինչը նշանակում է, որ նրանք պետք է դադարեցնեն Սիրիայի քրդերին տրամադրվող աջակցությունը, հայտնում է թուրքական Hurriyet Daily News-ը:

Ի պատասխան՝ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին ասել է, որ Վաշինգտոնը չի կարող հաստատել կամ հերքել, թե արդյոք Սիրիայի քրդական Ազգային պաշտպանության ջոկատներն են Անկարայի ահաբեկչության պատասխանատուն: Միացյալ Նահանգներն ընդդիմադիր զինյալներին վերապատրաստելու ամերիկյան ծրագրի տապալումից հետո փոխեց մարտավարությունը՝ զգալի ռազմական օգնություն տրամադրելով Սիրիայի քրդրեին, որոնք համարում է ցամաքում կռվող ամենաարդյունավետ ուժերից մեկը:

Հիշեցնենք, որ Թուրքիան երկարատև բանակցություններից հետո միայն թույլ տվեց Միացյալ Նահանգներին Սիրիայում ԻՊ-ի դիրքերին հարվածելու համար օգտագործել Ինջիրլիկ ավիաբազան: Թուրքիան ստիված էր միջազգային հանրությանը ցույց տալ, որ վճռական է տրամադրված ԻՊ-ի դեմ անզիջում պայքար մղելու հարցում և աստիճանաբար ներգրավվեց ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի գործողություններում: Հենց այս նույն նպատակով Թուրքիան համաձայնեց Ինջիրլիկ ավիաբազան տրամադրել ԻՊ-ի դեմ ավիահարվածներ իրականացնելու համար:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: