ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիա-PKK պատերազմը շարունակվում է

Hurriyet Daily News

Թուրքական իշխանությունների և Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) միջև պատերազմը շարունակվում է: Այն դրսևորվում է ոչ միայն ամենօրյա բնույթ կրող բախումներով, այլ նաև տնտեսական պատերազմով: PKK-ն բոլոր հնարավոր միջոցներով պատասխանում է թուրքական ղեկավարության բռնություններին:

Իրաքյան Քրդստանը հայտարարում է, որ Քիրքուք-Ջեյհան նավթամուղի վրա Թուրքիայի Սանլիուրֆա նահանգում հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով  կասեցվել է նավթի արտահանումը: Արդյունքում, քրդական ինքնավությունն օրական 14 միլիոն ԱՄՆ դոլար է կորցնում: Նավթի արտահանումը դադարեցվել է փետրվարի 16-ին: Ինքնավարության ներկայացուցիչն ասել է, որ նավթի արտահանումը դեռ չի վերականգնվել, գրում է Hurriyet Daily News-ը: Անվտանգության խնդիրների պատճառով դեռևս հայտնի չէ, թե երբ է վերակագնվելու նավթի արտահանումը դեպի թուրքական Ջեյհան նավահանգիստ:

Գաղտնիք չէ, որ նավթամուղերի պայթեցումը թուրքական իշխանություններին վնասելու հիմնական գործիքներից է, որը PKK-ն վաղուց է օգտագործում: Թուրքիայի և PKK-ի միջև բախումների վերսկսումից հետո քրդերը կրկին գործի դրեցին այն: 2015 թվականի ընթացքում PKK-ի զինյալները բազմիցս պայթեցրել են գազամուղների և նավթամուղների տարբեր հատվածներ՝ զգալի կորուստներ պատճառելով իշխանություններին: Նույն Քիրքուք-Ջեյհան նավթամուղը պայթեցվեց 2015 թվականի ամռանը: Այն ժամանակ Իրաքյան Քրդստանը նավթի արտահանման կասեցման պատճառով 250 միլիոն ԱՄՆ դոլար կորցրեց:

Նշենք, որ PKK-ն հանդես է գալիս Իրաքյան Քրդստանի և Թուրքիայի միջև էներգետիկ գործարքների դեմ: Մինչդեռ Իրաքի քրդական ինքնավարությունը մտադիր է մինչև այս տարվա ավարտը նաև գազ մատակարարել Թուրքիային: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: