ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունգարիան և Հունաստանը Մեծ Բրիտանիայի պահանջների հետքերով

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն օրերս հայտարարել է, որ երկրում հանրաքվե  է անցկացնելու՝ կապված քվոտաներով փախստականների բաշխման Եվրամիության նախագծի հետ։

«Փախստականների հարցը պետք է որոշի հունգար ժողովուրդը և ոչ թե Բրյուսելում նստած պաշտոնյաները», - ասել է Օրբանն՝ ակնարկելով, որ Եվրոպական հանձնաժողովը գերազանցում է իր լիազորությունները և հարվածում պետությունների ինքնիշխանությանը:

Ըստ վարչապետի՝ Եվրահանձնաժողովը ցանկանում է փոխել Հունգարիայի և ամբողջ Եվրոպայի էթնիկ կազմը, իսկ իրենք, ընդհակառակը` չեն պատրաստվում իրենց հայրենիքը հանձնել արաբներին:

Բրյուսելում վրդովմունքով են ընդունել Օրբանի հայտարարությունները: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն պատասխանել է, թե իրենք այնքան էլ լավ չեն հասկանում, թե հունգարական հանրաքվեն ինչ կապ ունի իրենց որոշումների հետ:

Ուշագրավ է, որ ԵՄ հանդեպ նմանատիպ մի կոշտ հայտարարությամբ էլ օրերս հանդես էր եկել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ ներգաղթյալների օրեցօր աճող թվից անհանգստացած: Euronews-ի հաղորդմամբ, Ցիպրասը հայտարարել է, որ իրենք չեղյալ կհայտարարեն ԵՄ-ի հետ բոլոր համաձայնագրերը, եթե ԵՄ անդամ երկրները քայլեր չձեռնարկեն կիսելու առաջացած ճգնաժամի բեռը: Վերջին օրերին Հունաստանում ներգաղթյալների մեծ կուտակումներ են առաջանում մյուս երկրներում վերահսկողության ուժեղացման պատճառով: Երկրի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Ցիպրասը հայտարարել է, որ ԵՄ որոշ երկրներ չեն հասկանում, որ համատեղ ընդունված համաձայնագրերը կամ կիրառվում են, կամ գոյություն չունեն:

ԵՄ այս անդամ-երկրների մի փոքր շանտաժային ենթատեքստով կտրուկ հայտարարություններn անմիջապես հաջորդում են Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև տեղի ունեցած վերջին գործարքին, որի արդյունքում ԵՄ-ն բավականաչափ զիջումների գնաց և երկար պայքարից հետո տեղի տվեց Մեծ Բրիտանիայի մի շարք պահանջներին: Չնայած ո՛չ Հունգարիան, ո՛չ էլ առավել ևս Հունաստանը չունեն ԵՄ համար այն կշիռը, ինչ Մեծ Բրիտանիան, միևնույն է այս և մի շարք այլ ԵՄ անդամ-երկրներ ցանկանում են իրենց սեփական արժեքն ու կշիռը ցույց տալ կառույցին՝ պահանջելով հաշվի նստել իրենց հետ:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: