ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մերկելն անվանել է իր կառավարման ամենադժվար փորձությունը

Reuters

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ իր կառավարման 10 տարիների ընթացքում միգրացիոն ճգնաժամն ամենաբարդ խնդիրն է եղել, որին ինքը ստիպված է եղել բախվել։ Այս մասին նա հայտարարել է ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները ճիշտ են եղել:

«Ներկա պահին միգրացիոն ճգնաժամն ամենամեծ փորձությունն է այս պաշտոնում իմ գտնվելու ընթացքում… Սակայն, քանի դեռ ես կանցլեր եմ, լուծում եմ այն խնդիրները, որոնց բախվում է երկիրը։ …Ըստ այդմ՝ լավագույն ուղին նաև հանգստության և Գերմանիայի շահերի պահպանումն է»,- ասել է Մերկելը։

Մերկելը նաև հայտարարել է, որ ինքը ճգնաժամի կարգավորման համար այլընտրանքային ծրագիր չունի: Կանցլերի կարծիքով՝ սահմանների միակողմանի փակումը խնդրի լուծում չի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: