ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էմիկ Ավագյան՝ ավտոմատ հաշմանդամասայլակի գյուտի հեղինակ

oztypewriter.blogspot.am

Այսօր շատերը խոսում են հասարակությանը սահմանափակ հնարավորությունների տեր մարդկանց անհրաժեշտության մասին, սակայն քչերը գիտեն հասարակությանը հենաշարժիչ համակարգի բարդություններ ունեցող մարդկանց ինտեգրման հարցում ազգությամբ հայ նշանավոր ֆիզիկոս Էմիկ Ավագյանի ունեցած մեծ ներդրման մասին: Նա հանդիսանում է շնչով կառավարվող համակարգչի և հաշմադամի սայլակը մեքենան տեղավորելու մեխանիզմի հեղինակը։

Էմիկ Ավագյանի գլխավոր գյուտերից մեկը համարվում է ավտոմատ հաշմանդամասայլակի գյուտը, որը ձեռքով կառավարվող սայլակը փոխարինեց ավտոմատ կառավարվողի: Հարկ է նշել, որ Էմիկ Ավագյանի բազմաթիվ հայտնագործություններ կապված են եղել հենց իր առողջական խնդիրների հետ:

Էմիկ Ավագյանը ծնվել 1924 թվականին է Պարսկաստանի Թավրիզ քաղաքում՝ ցերեբրալ պարալիչի ախտորոշմամբ: Էմիկին անհրաժեշտ բժշկական օգնության համար՝ Ավագյանների ընտանիքը Պարսկաստանից տեղափոխվում է Ռուսաստան, ապա Գերմանիա և ի վերջո հաստատվում է Նյու-Յորքում։ Չնայած առողջական վիճակին, Ավագյանը կարողացավ ստանալ բարձրագույն կրթություն Էվրիկա քոլեջում՝ ֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորտում։ Նա հետագայում ուսումը շարունակում է Կոլումբիայի համալսարանում և ստանում մագիստրոսի աստիճան։

Ուսանողության տարիների ընթացքում Ավագյանը հաղորդակցման խնդիրներ է ունեցել մեքենագրուհու հետ, ով գրառումներ էր անում նրա համար: Այսպես, Ավագյանի հայտնի գյուտերից մեկը դարձավ շնչառությամբ ղեկավարվող տպագրիչ մեքենան։

Էմիկ Ավագյան 1961 թվականին արժանացել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի մրցանակին՝ հաշմանդամների կյանքը բարելավելու և հասարակությանն ինտեգրելու գործում ունեցած մեծ ներդրման համար: 1963 թվականին Էմիկն Իրանի շահի կողմից արժանացել է թագավորական մեդալի, 1976 թվականին Հայկական երկուհարյուրամյա կոմիտետի կողմից՝ գիտական ոլորտում առաջատար փորձի համար մրցանակի, 1979-ին ԱՄՆ-ի ամենահին ինժեներական Tau Beta Pi համակցությունը պարգևատրել է «Ինժեների նշանավոր մրցանակով»: 1996 թվականին Էմիկ Ավագյանը արժանացել է Էվրիկա քոլեջի դոկտորի աստիճանի պաշտոնական շքանշանի:

Էմիկ Ավագյանը մահացել է 2013 թվականին Մասսաչուսեթսում, որտեղ ապրում էր կնոջ՝ Էննի հետ:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: