ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

70 ահաբեկչություն 2 տարում. ԻՊ-ն համաշխարհային մակարդակ է դուրս գալիս

Mirror, http://www.mirror.co.uk/

2014 թվականի հունիսին խալիֆայության հռչակումից հետո «Իսլամական պետությունը» ավելի քան 70 ահաբեկչական հարձակումներ է իրականացրել աշխարհի 20 երկրներում: Ընդ որում, այս թվի մեջ ներառված չեն Սիրիան և Իրաքը, որտեղ ԻՊ-ի ահաբեկչությունները հազարավոր մարդկանց կյանք են խլել: FOX 2 Newsներկայացնում է ԻՊ-ի ահաբեկչությունների ցանկը Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, Ասիայում և Ավստրալիայում:

Եվրոպայում ԻՊ-ի ահաբեկչությունները սկսվեցին 2014 թվականի մայիսի 24-ից, երբ Բրյուսելի Հրեական թանգարանում երեք մարդ սպանվեց:

2014 թվականի դեկտեմբերի 20-ին ծնունդով Բուրունդիից 20-ամյա երիտասարդը, ով Ֆրանսիայի քաղաքացի էր, ֆրանսիական Տուրս քաղաքում դանակահարեց 3 ոստիկանների:

2015 թվականի հունվարի 5-ին Փարիզի մերձակայքում գտնվող կոշերային մթերքների խանութի զավթման ժամանակ Ամեդի Քուլիբալին 4 պատանդ սպանեց:

2015 թվականի փետրվարի 14-ին Դանիայի Կոպենհագեն քաղաքի սինագոգի մոտակայքում զինված ահաբեկիչը 4 մարդ սպանեց, 5 ոստիկան վիրավորվեց:

2015 թվականի հունիսի 26-ին Ֆրանսիայում գազի արտադրամասի վրա հարձակվողը պայթյունից առաջ իր ղեկավարի կտրված գլխի հետ «սելֆի» էր արել:

2015 թվականի սեպտեմբերի 2-ին ԻՊ-ն հայտարարեց, որ իր կովկասյան ճյուղը Դաղստանում հարձակում է իրականացրել ռուսական ռազմական օբյեկտի վրա՝ պնդելով, որ հարձակման արդյունքում ռուս զինծառայողներ են սպանվել և վիրավորվել: Հարձակման փաստը վերջնականապես չի հաստատվել:

2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչական հարձակումների հետևանքով առնվազն 130 մարդ է մահանում, ավելի քան 350-ը՝ վիրավորվում: Երեք մահապարտներ գործողություն էին իրականացրել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների հանդիպումը։ Մեկ այլ խումբ հարձակվել էր Փարիզի հյուսիս-արևելքում գտնվող սրճարանների ու ռեստորանների վրա։ Եվս երեք ահաբեկիչ պատանդներ էին վերցրել «Բատակլան» թատրոնում։ Երկրորդ աշխարահամարտից հետո սա ամենասարսափելի բռնություններ էր Ֆրանսիայում:

2015 թվականի դեկտեմբերի 5-ին Լոնդոնի մետրոյում 29-ամյա երիտասարդը կտրում է անծանոթի կոկորդը՝ հայտարարելով, որ դա անում է իր «մուսուման եղբայրների համար»:

2015 թվականի դեկտեմբերի 30-ին ԻՊ-ի կովկասյան թևը ահաբեկչական հարձակում է իրականացնում Դաղստանում՝ հայտարարելով ռուս սպայի սպանության մասին:

2016 թվականի փետրվարի 15-ին կրկին հարձակում է իրականացվում Դաղստանում ոստիկանական անցակետի վրա: 2 ոստիկան է սպանվում, ևս 12-ը՝ վիրավորվում:

Եվրոպայում ԻՊ-ի իրականացրած վերջին ահաբեկչությունը նախօրեին Բրյուսելում իրականացված ահաբեկչական հարձակումներն էին, որոնց հետևանքով առնվազն 34 մարդ է մահացել:

«Իսլամական պետության» զինյալների թիվը տարբեր տվյալների համաձայն գնահատվում է 50 հազարից մինչև 200 հազար: Ամերիկյան հատուկ ծառայությունների տվյալներով ամեն ամիս կազմակերպությանն առնվազն 1000 օտարերկրյա կամավոր է միանում Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մարոկկոյից, Գերմանիայից, Ռուսաստանից և բազմաթիվ այլ երկրներից:

ԻՊ-ին զինյալներ և ֆինանսավորում մատակարարելու հարցում բավական ակտիվ գործուներություն է ծավալում նաև Ադրբեջանը: ԻՊ-ին ֆինանսական միջոցներ փոխանցող ԱՊՀ երկրների շարքում Ադրբեջանը երկրորդն է Ղազախստանց հետո: Ադրբեջանից ԻՊ-ի շարքերում կռվող զինյալների թիվը հասնում է 2000-ի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: