ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռումինիան չի մասնակցի «Եվրատեսիլ»-ին պարտքի պատճառով

telegraf.com.ua

Ռումինիան այս տարի հնարավորություն չի ունենան մասնակցել «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթին Եվրոպական հեռարձակողների միությանն  (ԵՀՄ) ունեցած բազմամիլիոնանոց պարտքի պատճառով: Այս մասին BBC-ի փոխանցմամբ հաղորդում է «Ֆրանս պրեսը»:

ԵՀՄ ներկայացուցիչները պնդում են, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Ռումինիայի պետական TVR հեռուստաալիքը միությանը կուտակել է պարտք 16 մլն դոլարի չափով: Նշենք, որ «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթը կազմակերպվում է հենց Եվրոպական հեռարձակողների միության կողմից:

«Հիասթափված ենք, որ մեր կողմից գործադրած բոլոր ջանքերը՝ լուծել խնդիրը, արձագանքի չարժանացավ Ռումինիայի կառավարության կողմից: TVR պարտքը ֆինանսական անկայունության վտանգի առաջ է կանգնեցրել ողջ ԵՀՄ ֆինանսական դրությունը»,- ասված է ԵՀՄ հաղորդագրության մեջ:

Նշեք, որ Ռումինիայի ներկայացուցիչ Օվիդիու Անտոնը պետք է հանդես գար 12-րդ համարի ներքո՝ «Լռության պահը» երգով (Moment Of Silence):

Այժմ ռումինական հեռուստաալիքն անգամ մրցույթը հեռարձակելու իրավունքից է զրկված:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: