ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պալմիրայի հնագիտական համալիրի հիմնական մասը պահպանվել է. ՅՈւՆԵՍԿՕ

AP

Սիրիական Պալմիրայի հնագիտական համալիրը, չնայած ահաբեկչական խմբավորումների կողմից մեծ վնաս է կրել, հիմնականում պահպանվել է: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նման եզրահանգման են եկել ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետները, ովքեր այցելել էին Սիրիա՝ իրավիճակը գնահատելու համար:

«Առաքելությունը եկավ եզրակացություն, որ չնայած Պալմիրայում ավերվել են մի  շարք խորհրդանշական հուշարձաններ, բայց հնագիտական համալիրը մածամասամբ պահպանել է իր արժեքն ու իսկությունը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաշխատի իր գործընկերների հետ, որպեսզի անհապաղ միջոցառումներ ձեռնարկվեն Պալմիրայի պահպանման համար»,- ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
Առաջին փորձագիտական առաքելությունը գտնվել է Սիրիայում ապրիլի 24-26-ը: Մոտ ժամանակներս ՅՈՒՆԵՍԿՕ-ն Սիրիա կուղարկի ևս մեկ միջազգային փորձագետների խումբ` սիրիական մշակութային ժառանագության օբյեկտներն ավելի մանրամասն ուսումնասիրելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: