ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանության և Ադրբեջանի վայրագությունների միջև անմիջական կապ կա. կոնգրեսական Փալոնե

www.news.am

Ակնհայտ է Հայոց ցեղասպանության և Ադրբեջանի վայրագությունների միջև անմիջական կապը։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանությանը նվիրված երեկոյի ժամանակ ասել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն, հաղորդում է  NEWS.am-ը։

«Ակնհայտ զուգահեռներ կարելի է տանել 1915-ի Հայոց ցեղասպանության և վերջին վայրագությունների միջև, որոնց ենթարկվել են հայ զինծառայողներն ու քաղաքացիական անձինք»,- ընդգծել է Փալոնեն՝ հավելելով, որ ինքը շատ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի կապակցությամբ։

«Երկար ժամանակ Ղարաբաղի և Հայաստանի ներկայացուցիչները մատնացույց էին անում Ադրբեջանի և մասնավորապես երկրի նախագահի ռազմական հռետորաբանությունը։ Երկար ժամանակ գնդակոծություններ և սպանություններ էին տեղի ունենում, իրավիճակը վատանում էր, լուրջ բախումն անխուսափելի էր թվում։ Եվ ահա տեղի ունեցավ ամենախոշոր բախումը լուրջ զինատեսակներով»,- նշել է Փալոնեն՝ ասելով, որ ԱՄՆ-ը պետք է սանձահարի Ադրբեջանին և նրան վերադարձնի բանակցությունների սեղանի շուրջ։ «Իսկ դրանից հետո անհրաժեշտ է խաղաղ կարգավորման հասնել, որը հնարավորություն կտա Ղարաբաղին միանալ Հայաստանին կամ կայանա որպես անկախ պետություն»,- եզրափակել է կոնգրեսականը։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: