ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսպանիայի երեք քաղաքներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը

mfa.am

Ապրիլի 27-28-ին Իսպանիայի Կարկախենտ, Ալակուասն և Էլդան քաղաքները պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Կարկախենտի քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր 5 քաղաքական ուժերը միաձայն կողմ են քվեարկել համապատասխան ինստիտուցիոնալ հայտարարության ընդունմանը: Ալակուասի քաղաքային խորհրդում հայտարարության քվեարկության ընթացքում ձեռնպահ են մնացել միայն Ժողովրդական կուսակցության (PP) և Ciudadanos-ի պատգամավորները, իսկ Էլդայում միակ դեմ քվեարկած կուսակցությունը Ciudadanos-ն էր:

Նիստերին ներկա էին վերոնշյալ և իսպանական այլ քաղաքներից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչներ, ովքեր իրենց երախտագիտությանը հայտնեցին քաղաքային խորհուրդներին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: