ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 197,02 դրամ ԱՐԾԱԹ - 278,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 513,44 դրամ

Թուրքիան փորձում է ազատվել իր ամենամեծ գլխացավանքից՝ քրդերից

Թուրքիան բացահայտ պատերազմ է սկսել քրդերի դեմ: Վերջերս այս թեմայով խոսեց նաև եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը՝ խստորեն քննադատելով թուրքական իշխանությունների քաղաքականությունը փոքրամասնությունների նկատմամբ և համոզմունք հայտնելով, որ քրդերի հետ հակամարտությունում Թուրքիան չի կարող հաղթել ռազմական ճանապարհով: Այն պետք է լուծվի խաղաղ միջոցներով:

Իհարկե, եվրոպացիները, բարձրաձայնելով քրդերի դեմ Թուրքիայի իրականացրած թշնամական գործողությունների մասին, նպատակ ունեն առաջին հերթին ցույց տալու, որ Թուրքիան, չնայած իր հավաստիացումներին, օբյեկտիվորեն դեռ պատրաստ չէ եվրոպական մեծ ընտանիքի լիիրավ անդամ դառնալուն, դեռ մեծ աշխատանք ունի այդ ուղղությամբ իրականացնելու: Սակայն այն, որ Թուրքիան բացահայտ պատերազմում է քրդերի դեմ, աներկբա է: Թուրքիայի քրդաբնակ հատվածը, մասնավորապես՝ Դիարբեքիրը, վերջին շրջանում վերածվել են պատերազմական գործողությունների իսկական թատերաբեմի: Թուրք-քրդական հակամարտության արյունոտ հետևանքները զգացվում են նաև Թուրքիայի տարբեր քաղաքներում՝ քրդական կազմակերպությունների կողմից կազմակերպված ահաբեկչությունների միջոցով (օրինակ՝ Բուրսա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի պատասխանատվությունը ստանձնեց «Քրդստանի ազատագրման բազեներ» կազմակերպությունը):

Ակնհայտ է նաև, որ թուրք-քրդական պայքարի աշխարհագրությունը դուրս է եկել միայն Թուրքիայի սահմաններից: Թուրքիայում արգելված, ահաբեկչական խմբավորում համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարի շրջանակներում թուրքական զինված ուժերը ռմբակոծության են ենթարկել Իրաքի հյուսիսի քրդական շրջանները: Տպավորությունն այնպիսինն է, որ ահաբեկչության դեմ պայքարի տրամաբանության ներքո, ինչպես նաև՝ օգտվելով տարածաշրջանում ստեղծված բավական լարված, խառը իրավիճակից, թուրքական իշխանությունները փորձում են ազատվել իրենց ամենամեծ գլխացավանքից՝ քրդերից:

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 50%
Քամի՝ 8 կմ/ժ
23 C°
 
15°  28° 
17.09.2019
14°  27° 
18.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը