ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լոնդոնի պակիստանցի մուսուլման նոր քաղաքապետը

AFP

Օրերս Լոնդոնի քաղաքապետ է ընտրվել 46-ամյա լեյբորիստ Սադիկ Խանը, ով պատմության մեջ կմտնի որպես ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլև Եվրոպական միության տարածքում առաջին մուսուլման քաղաքապետը:

Էթնիկ պակիստանցի Խանը բանվորական ընտանիքից է՝ Լոնդոնի Թութինգ շրջանից, որն էլ ներկայացնում է Համայնքների պալատում վերջին 11 տարիներին: Նրա հայրը 25 տարի եղել է ավտոբուսի վարորդ, բազմազավակ ընտանիքի տեր, ով բնակվել է անապահովների համար նախատեսված բնակարարում:

Սադիք Խանն իրավաբան է, մասնագիտացած մարդու իրավունքների ոլորտում: 2008-09 թվականներին զբաղեցրել է տեղական ինքնակառավարման նախարարի պաշտոնը: 2009-2010 թվականներին աշխատել է որպես տրանսպորտի նախարար:

2013 և 2015 թվականներին Խանը Մեծ Բրիտանիայի մուսուլմանների շրջանում ստացել է «տարվա քաղաքական գործիչ» անվանումը: Նրա նախընտրական ծրագրի հիմնական կետերն էին հանդիսանում բնակարանային ֆոնդի շինարարությունը, սոցիալական ոլորտի զարգացումը, հասարակական տրանսպորտային ծառայությունների գնաճի սահմանափակումը, ինչպես նաև Հիթրոու օդանավակայանի ընդարձակման պլանից հրաժարումը:

Խանը հաղթանակ է տարել իր հիմնական մրցակից, պահպանողական Զաք Գոլդսմիթիի նկատմամբ՝ ստանալով քվեների 57%-ը։ Սակայն, ուշագրավ է, որ Գոլդսմիթն, ով ի տարբերություն Խանի, բնիկ բրիտանացի է, մաքուր արիստոկրատ և միլիարդատեր, չի կարողացել իր քվեներով գերազանցել մուսուլման Խանին:

Սադիք Խանը խոստացել է անել ամեն ինչ, որպեսզի լավ քաղաքապետ լինի բրիտանական մայրաքաղաքի բոլոր բնակիչների համար՝ անկախ նրանց ծագումից:

«Խոստանում եմ միշտ լինել քաղաքապետ բոլոր լոնդոնցիների համար, աշխատել իմ լիարժեք ուժերով՝ բարելավելու Լոնդոնի յուրաքանչյուր բնակչի կյանքը՝ անկախ նրանց ծագումից», - հայտնել է նա:

Ներկայումս էթնիկ փոքրամասնությունները կազմում են Մեծ Բրիտանիայի բնակչության ավելի քան 30 տոկոսը: Լոնդոնում, մասնավորապես, մուսուլմանների թիվը հասնում է 650 հազարի: Թուրքերից հետո (250 հազ.) մուսուլմանների խոշորագույն էթնիկ խմբեր են կազմում հենց պակիստանցիները (240 հազ.), այնուհետև բանգլադեշցիները, իրաքցիները, հնդիկները, աֆղանցիները և այլն:
Հիմնական իսլամական կենտրոններ են համարվում Լամբեթի և Բրենթի մզկիթները, ինչպես նաև Հյուսիսային Լոնդոնի Իսլինգթոն թաղամասում գտնվող կենտրոնական մզկիթը:

Ըստ տարբեր փորձագետների՝ իրականում տարակուսելի ոչինչ չկա, որ Լոնդոնի քաղաքապետ է ընտրվել պակիստանյան ծագումով մուսուլման, քանի որ աշխարհաքաղաքական շահերի առումով աշխարհը վաղուց արդեն չի տրոհվում քրիստոնեական և մուսուլմանական հատվածների:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: