ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ-ին խոչընդոտել է անդամ երկրների արտաքին առևտրաշրջանառության մեծ անկումը

gpolitika.com

Եվրասիական տնտեսական միությունն անդամ-երկրների համար ճգնաժամի պայմաններում ունեցել է կայունացնող դերակատարություն. նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մոտվիենկոն: Նա մասնավորապես նշել է. «Շատ հնարավոր է, որ ոչ բոլորն են գոհ միության գործունեության առաջին տարուց, սակայն պետք է նկատի ունենալ, որ ԵԱՏՄ-ն զարգանում է ոչ վակուումում: Ակնհայտ է, որ ածխաջրածինների համաշխարհային գների անկումը բացասաբար ազդեց մեր երկրների արտահանման ու ազգային արժույթների փոխարժեքների վրա: Միևնույն ժամանակ, երրորդ երկրների հետ առևտրաշրջանառության անկման ֆոնին, առևտրաշրջանառության ծավալներն անդամ երկրների միջև նշանակալիորեն քիչ են նվազել»:

Իրատեսակա՞նն է Մոտվիենկոյի գնահատականը, թե՞, այնուամենայնիվ, միտված է ֆոն փոխելուն։ Փորձենք պարզել Հայաստանի օրինակով:

Այսպես, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2015թ. ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը դոլարային արտահայտությամբ կազմել է 4740.9: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կազմել է 79.4%:  Սա նշանակում է, որ 2014թ. համեմատ անկումը կազմել է 20.6%:

Եթե իրավիճակը վերլուծենք տարանջատված՝ ըստ երկրների, կունանք հետևյալ պատկերը: ՀՀ-ԱՊՀ, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ-երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2015-ին նախորդ տարվա համեմատ կազմել է 75.8%, այսինքն նվազել է 24.02%-ով: ԵՄ անդամ-երկրների հետ առևտրաշրջանառության համանուն ցուցանիշը կազմել է 72.5%, այսինքն նվազել է ՝ 27.5% -ով:  Այլ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 73%, բացասական աճը՝ 27%:  Ստացվում է, որ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն ԱՊՀ երկրների հետ, որոնց կազմում են նաև ԵԱՏՄ մնացած անդամները, իսկապես նվազել է ամենաքիչը:

ԱՊՀ անդամ և ԵԱՏՄ անդամ երկրների միջև էլ լացուցիչ տարանաջատում մտցնելու պարագայում կրկին երևում է նույն պատկերը՝ ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառության անկումը համեմատաբար քիչ է: Օրինակ ՌԴ հետ առևտուրն անկում է ապրել 19.3%, Ղազախստանի հետ՝ 18.1%. մինչդեռ ԱՊՀ այլ երկրների հետ անկման միջինացված ցուցանիշը կազմել է 20 և ավել տոկոս:

 Զուտ վիճակագրական տվյալների համադրությամբ, Մոտվիենկոյի գնահատականները մոտ են իրականությանը, մինչդեռ կան մի քանի նրբություններ, որոնք ևս պետք է հաշվի առնել: Օրինակ, ԵԱՏՄ–ի գործունեության մեկնարկով, այլ երկրների հետ առևտրային հարաբերությունների որոշակի սահմանափակում է գրանցվել: Սա վերաբերում է ինչպես ՀՀ –ԵՄ  և այլ երկրներ հարաբերություններին, այնպես էլ՝ ՀՀ և ԱՊՀ այլ (ԵԱՏՄ ոչ անդամ)fank երկրներ հարաբերություններին: Սա պայմանավորված է մի տնտեսական ինտեգրացիոն միության մեջ մտնելով երրորդ երկրների հետ այլ՝ ավելի բարձր մաքսային ու հարկային ուղենշերով աշխատելու պրակտիկայով: 

Եվ այնուամենայնիվ, վերոնշյալ նրբությունները ավելի շատ պատճառային բնույթ են կրում։ Սա նշանակում է, որ ինչպես արդեն նշեցինք, այդպիսի երևույթները բնորոշ են ցանկացած տնտեսական ինտեգրացիոն անդամակցության, ինչը երրորդ երկրների հետ հարաբերությունների որոշակի սահմանափակման պատճառ է դառնում: Սակայն քանի որ հատկապես առևտրի ոլորտում Հայաստանի խոշորագույն գործընկերը հենց ԵԱՏՄ անդամ է, լայն իմաստով ԵԱՏՄ-ն մեզ համար դարձել է արտաքին առևտրի կարգավորիչ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: