ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ-ից դուրս գալու օգտին քվեարկեց հասարակության ընդամենը 0.94 տոկոսը

Новости-Армения

ՀՀ ԱԺ խորհրդարանական ընտրություններն արդեն անցյալում են: Հասկանալի է, որ խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների նախընտրական ծրագրերը, դրանցում արտաքին քաղաքականության վերաբերյալ նրանց առաջարկներն առաջնային գործոն չեն ընտրությունների ժամանակ: Շատ դեպքերում քաղաքացիների որոշման վրա ազդում են այլ, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններ, սակայն, միաժամանակ, ընտրությունների արդյունքները հնարավորություն են տալիս եզրակացություններ անել հանրային տրամադրությունների, այս կամ այն հարցում կուսակցությունների առաջ քաշած մոռտեցումների ընդունելի կամ ոչ միանշանակ ընդունելի լինելու մասին: Սա վերաբերում է նաև ինտեգրացիոն գործընթացներին:

Ընտրություններին մասնակցող քաղաքական ինը ուժերից ինտեգրացիոն գործընթացների հետ կապված համեմատաբար առավել ծայրահեղ մոտեցումը որդեգրել էր «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Այն առաջարկում էր դուրս գալ ԵԱՏՄ, քննարկել ՀԱՊԿ-ի արդյունավետության հարցը և դնում էր ԵՄ-ին, իսկ հետագայում նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը: Այս կուսակցությունը հավաքեց ձայների ընդամենը 0.94 %-ը: Նման արդյունքից կարելի է եզրակացնել, որ այս մոտեցումն այնքան էլ ընկալելի չէր հայ հասարակության համար:

Աչքի ընկնող մյուս արևմտամետ ուժը «Ելք» դաշինքն է, որը նույնպես սխալ է համարում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, սակայն չի դնում միությունից դուրս գալու հարցը: Դրա փոխարեն առաջարկվում է գնահատել անդամակցությունից բխող առկա ռիսկերը, քայլեր ձեռնարկել դրանց հաղթահարման ուղղությամբ, միաժամանակ ձգտել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի և ԽՀԱԱՀ ստորագրմանը: Այս կուցակությունը ստացավ ձայների 7.78%-ը:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը և Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքն իրենց նախընտրական ծրագրերում չեն անդրադարձել ինտեգրացիոն գործընթացներին: «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի(1.65%) և  Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի (2.07%) ներկայացուցիչներըը կարևորել են և ՌԴ-ի, և ԵՄ-ի հետ համագործակցությունը:

Խորհրդարանական ընտրություններում առավել շատ ձայնել հավաքած երկու կուսակցությունները՝ ՀՀԿ-ն(49.16%) և «Ծառուկյան» դաշինքը(27.35%), հանդես են գալիս երկու ինտեգրացիոն գործընթացների համադրման, երկու ուղղություններով էլ սերտ համագործակցության զարգացման և խորացման օգտին:

ՀՅԴ-ն նշում է, որ Հայաստանը պետք է վարի անկախ արտաքին քաղաքականություն՝ ընդգծելով, որ իրենք ամերիկամետ, ռուսամետ, եվրոպամետ չեն, այլ հայամետ են: Ընդհանուր առմամբ, այս ուժը նույնպես կարող է համարվել երկու ինտեգրացիոն գործընթացների համատեղման կողմնակից: Այն հավաքել է ձայների 6.58%-ը:

Խորհրդարան անցնելու շեմը չհաղթահարած Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը (0.75%), չնայած իր կոմունիստական գաղափարախոսությանը, նույնպես կարևորում է երկու ինտեգրացիոն ուղղությունները:

Ընդհանրացնելով կարող ենք ասել, որ այս ընտրությունների արդյունքում հասարակության 8.72%-ն իր նախապատվությունը տվել է առավել արևմտամետ քաղաքական ուժերին, իսկ 87.56%-ը՝ եվրոպական և եվրասիական ինտեգրման գործընթացների համատեղմանը, այն է «և-և»-ի քաղաքականությանը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: