ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու համար սկսել է Տրանսադրիատիկ գազամուղի շինարարությունը

Հունաստանում սկսվել է Տրանսադրիատիկ գազամուղի շինարարությունը, որով ադրբեջանական գազը Հունաստանի հյուսիսով և Ալբանիայով կմատակարարվի Իտալիա, հայտնում է The New York Times-ը:

ԱՄՆ-ն ողջունել է Տրանսադրիատիկ գազամուղի կառուցման պաշտոնական մեկնարկը: «ԱՄՆ-ն ողջունում է այդ գազամուղի նախագծի մեկնարկը: Գազամուղը Հարավային էներգետիկ միջանցքի վերջին օղակն է, որն Ադրբեջանից գազը կհասցնի Եվրոպայի այլ շրջաններ»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:  «Մենք սպասում ենք այդ կարևոր նախագծի առաջընթացին, որը, ինչպես մենք կարծում ենք, կամրապնդի Ադրբեջանի, Թուրքիայի, Հունաստանի և Իտալիայի տնտեսությունները»,- հավելել է Քիրբին:

Նոր գազամուղը, որի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 870 կիլոմետր, կնվազեցնի Եվրոպայի կախվածությունը ռուսական գազի մատակարարումներից: Նոր գազամուղով գազի առաջին մատակարարումները նախատեսված են 2020 թվականին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: