ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ոչ ոք Հայաստանին չի արգելի ասել՝ վատ չէր լինի, եթե Իրանը ԵՏՄ անդամ դառնար. Վոլովայա

rian.com.ua

Մոսկվայում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵՏՀ Կոլեգիայի անդամ ինտեգրացիայի և մակրոտնտեսական քաղաքականության հարցերով նախարար  Տատյանա Վալովայան խոսել է Ադրբեջանի՝ ԵԱՏՄ մտնելու մասին:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի ներկայացուցիչները կարող են հայտարարել, որ այս կամ այն պետությունը կարող է ԵՏՄ անդամ լինել։ Եվ ոչ ոք Հայաստանին չի արգելի ասել, որ վատ չէր լինի, եթե Իրանը ԵՏՄ անդամ դառնար։ «Չարժե հուզականորեն հայտարարել, թե Ադրբեջանը չպետք է ԵՏՄ անդամ դառնա։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը  վաղ թե ուշ կլուծվի, և կարող են նոր հնարավորություններ բացվել։ ԵՏՄ անդամ ցանկացած երկիր կարող է դիրքորոշում հայտնել այն պետության նկատմամբ, որի հետ ինքը նորմալ առևտրա-տնտեսական հարաբերություններ է զարգացնում։ Բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը մյուսին ճնշելու է այս կամ այն հարցի շուրջ»:

ԵՏՀ Կոլեգիայի անդամը վստահեցրել է, որ այս կամ այն երկրի՝ ԵՏՄ-ին միանալու որոշումը կազմակերպության անդամները կայացնելու են կոնսենսուսով, հաղորդում է news.am գործակալությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  12° 
    05.05.2024
    21°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: