ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որո՞նք պետք է լինեն հայկական կողմերի ակնկալիքներն ԱՄՆ-ից

Այս շաբաթ տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումը: Մի կողմ թողնելով բանակցությունների արդյունքները՝ կարելի է փաստել, որ հանդիպման փաստն ինքնին դրական է: Ապրիլյան սրացումներից հետո առաջին անգամ ԱՄՆ չսահմանափակվեց միայն հայտարարություններով և գնաց կոնկրետ քայլի՝ Վիեննայում նախաձեռնելով նախագահների և Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:

Սակայն ակնհայտ է, որ հանդիպումը չի կարող լինել ինքնանպատակ, և հակամարտության կողմերի ակնկալիքները համանախագահող երկրներից չեն կարող սահմանափակվել միայն նմանատիպ պաշտոնական հանդիպումներ նախաձեռնելով և անցկացնելով: Ուստի, Վիեննայում տեղի ունեցած հանդիպումից հետո, առավել քան տրամաբանական է, որ հայկական կողմերն ԱՄՆ-ից, որպես հանդիպումը նախաձեռնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պետք է որոշակի ակնկալիքներ ունենան:

Փաստը, որ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ նախաձեռնությամբ, պետք է ստիպի վերջինիս ավելի հետևողական լինել և անհրաժեշտության դեպքում օգտագործել բոլոր հնարավոր փակ դիվանագիտական խողովակները՝ ստիպելու հակամարտող կողմերին  հետամուտ լինել հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Հակառակ դեպքում, տարածաշրջանում ոչ միայն չեն դադարի բռնությունները, այլև հերթական անգամ կարող է  հարցականի տակ դրվել այս դեպքում ԱՄՆ-ի՝ որպես հանդիպումը նախաձեռնող  միջնորդ կողմի հեղինակությունը (ինչպես դա եղավ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, երբ  Ադրբեջանը սահմաններին ձեռնարկեց ռազմական գործողություններ Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաններ՝ փոխնախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումից անմիջապես հետո):

Բացի այդ, ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման և տարածաշրջանում հետագա բռնությունների կանխարգելման համար ԱՄՆ պետք է նաև «սանձի» տարածաշրջանում իր ՆԱՏՕ գործընկեր Թուրքիային, որը այս տարիների, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ողջ ընթացքում շարունակ հանդես է եկել ռազմական գործողություններ հրահրողի դերում՝ ամենաբարձր մակարդակով անելով ռազմատենչ հայտարարություններ և  ամեն կերպ սատարելով Ադրբեջանին:

Սրանք այն նվազագույն ակնկալիքներն են, որոնց իրականացմանը պետք է հետամուտ լինի ԱՄՆ-ն, որպես հակամարտության անմիջական միջնորդ: Հակառակ դեպքում, մենք հերթական անգամ ականատես կլինենք նրա, որ տարածաշրջանում խաղաղ բնակչության հիմնարար իրավունքներից մեկը, այն է՝ անվտանգության իրավունքը, ստորադասվում է գերտերությունների՝ տարածաշրջանում ունեցած քաղաքական շահերին:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: