«Ես միայն երեկոյան գիտակցեցի`ինչ է նշանակում ազատագրել Շուշին». այսօր Արկադի Տեր-Թադևոսյանի 77 ամյակն է
«1990թ-ին Ադրբեջանը քարտեզ հրապարակեց, որտեղ երկրի կազմում ընգրկված էին Զանգեզուրը և Սևանի կեսը: Հայրենիքը վտանգի մեջ էր, իսկ յուրաքանչյուր հայի պարտքն, անկախ նրանից, թե ինչ դիրքորոշման է հարում, իր հայրենիքը պաշտպանելն է»,- իր հարցազրույցներից մեկում նշել է Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը:
Առաջնորդվելով հայրենիքի հանդեպ պարտքի այս գիտակցմամբ՝ 1990թ-ին Արկադի Տեր-Թադևոսյանը դառնում է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ, որը պաշտպանում էր սահմանամերձ հայկական գյուղերը, որոնք ենթարկվում էին ադրբեջանցիների մշտական հարձակումներին և գնդակոծություններին: Արդեն 1991թ-ի հուլիսի 31-ին նա մեկնում է Արցախ, որտեղ սկսում է զբաղվել աշխարհազորայինների ուսուցմամբ: 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերին, Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ փայլուն օպերացիայի շնորհիվ, հաջողվում է թշնամուց ազատագրել ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Տող գյուղը (Հադրութի շրջան): 1992 թվականի մայիսին նախապատրաստում և փայլուն ձևով իրականացում է Շուշի քաղաքի ազատագրումը, որը համարվում էր ադրբեջանական զորամիավորումների կողմից վերահսկող ամենաանառիկ բարձունքներից մեկը և որտեղից ամիսներ շարունակ ռմբակոծվում էր Ստեփանակերտը։
Այսօր Արցախի ազատարամրտի հերոս Արկադի Տեր-Թադևսոյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1939 թ. մայիսի 22-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Արկադի Տեր-Թադևոսյանը միջնակարգ կրթությունը ստացել է Թբիլիսիի համար 9, իսկ հետո՝ համար 10 ռուսական դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո Տեր-Թադևոսյանը զորակոչվում է բանակ, այնուհետև ընդունվում Սանկտ Պետերբուրգի կապի ռազմական ակադեմիա, որից հետո ծառայության անցնում նախ՝ Գերմանիայում, հետո՝ Աֆղանստանում, Չեխիայում ու Բելառուսում, իսկ 1987թ-ին, ինչպես ինքն է նշել, հայրենիքի կարոտը ռազմարվեստում արդեն կոփված ու կայացած զինվորականին բերում է Հայաստան: Կոմանդոսը նախ ծառայության է անցնում Գյումրիում, հետո՝ Երևանում՝ միաժամանակ դասախոսելով գյուղատնտեսական ինստիտուտում՝ որպես ռազմական ամբիոնի դասընթացակարգի պետ:
Արկադի Տեր-Թադևսյանը չի սիրում խոսել այն մասին, թե ինչպես է ստացել Կոմանդոս անունը: Այնուամենայնիվ, իր մերձավորների շրջանում մի անգամ անկեղծացել ու պատմել է, որ Կոմանդոս անունով իրեն կնքել են զինակից ընկերներն Արցախում՝ որպես առաջնորդ, ում խոսքով շարժվել են գործողութունների ժամանակ, հայտնում է Ռազմ info-ն:
Իր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով Շուշիի ազատագրմանը, Կամանդոսը պատմում է.
«Ռազմական տեսանկյունից մենք պատրաստ չէինք, և Վազգեն Սարգսյանն ասաց, որ շտապել պետք չէ, բայց Շուշին պետք էր ազատագրել: Այդ ժամանակ ես խոստացա նրան, որ եթե մենք ազատագրենք Շուշին, ապա լեռներում կկազմակերպենք նրա հարսանիքը: Այդպես առաջացավ օպերացիայի «Հարսանիք լեռներում» անվանումը»,- հայտնում է Panarmenian Net-ը: «Երբ հրամանատարը խնդիր է դնում, նա գիտակցում է, որ այն կարող է լուծվել կյանքի գնով, բայց եթե նա համոզված է, որ խնդիրը լուծվելու է, ապա պետք է ընտրել այն մարդուն, ով կգնա նման վտանգավոր քայլի»: Գիտակցելով այս ամենը` Կոմանդոսը ջոկատ հավաքեց և ասաց. «Ով վախենում է, մի քայլ առաջ»: Նրանց, ովքեր կատարեցին այդ քայլը, Արկադի Տեր-Թադևոսյանը գրկեց և շնորհակալություն հայտնեց ծառայության համար:
Շուշին ազատագրվեց 26,5 ժամում: Այդ օպերացիային պատրաստվել էին շատ ամիսներ: Մայիսի 9-ին՝ առավոտյան 04:30-ին, Տեր-Թադևոսյանին հաղորդեցին, որ քաղաքն ազատագրված է.
«Ես չգիտեի` ինչ անել. ասել մարդկանց, թե ոչ, քաղաքում ականներ են, իմ մարդիկ կարող են զոհվել, և ինքս ինձ հետ պայքարեցի մինչև առավոտյան ժամը 8-ը: Այն բանից հետո, երբ հայտարարեցի, որ քաղաքում այլևս հակառակորդ չկա, քնեցի, քանի որ չէի քնել արդեն մի քանի օր: Այսպիսով, ինձ ազատագրված Շուշի բերեցին քնած»,- ժպիտը դեմքին հիշում է Կոմանդոսը:
«Ես շատ կուզեի ուրախանալ իմ զինվորների հետ, բայց, ցավոք սրտի, օրգանիզմս չէր դիմանում: Ես միայն երեկոյան գիտակցեցի` ինչ է նշանակում ազատագրել Շուշին»:
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏԱՐԵԴԱՐՁԴ, ԿՈՄԱՆԴՈ՛Ս!!!
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
այլ նյութեր այս թեմայով
- Ջիակոմո Լուիջի Չամիչյան` հայազգի քիմիկոս, ով դարձավ արևային էներգիայի գաղափարի մարգարեն Չամիչյանը նաև համարվում է արևային էներգիայի գաղափարի մարգարեն։
- Ալենուշ Տերյան` Իրանի առաջին կին աստղագետ, առաջին արևային աստղադիտարանի հիմնադիր Տերյանն իր բնակարանը կտակելով Ջուղայի հայերին և հայ ուսանողներին` կյանքի վերջին տարիներն անցկացրել է Թեհրանի...
- Հակոբ Մարթայան. հայ, ում մասին թուրքերը չեն կարող չխոսել «Հայերը ճիշտ են անում, որ հիշում են իրենց հերոսներին»,-ասել է Աթաթուրքը՝ հավելելով, որ միևնույնն է թուրքերն են...
- Ասատուր Սարաֆյան` մեքենաների ավտոմատ փոխանցման տուփի գյուտարարը Սարաֆյանին են պատկանում նաև բենզինի տարրայի պոմպի, ինչպես նաև շարժիչի յուղի չափիչի գյուտերը:
- Ալեքսանդր Քեմուրջյան` առաջին մոլորակագնացների հեղինակը Ալեքսանդր Քեմուրջյանը ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 4-ին Վլադիկավկազում: Նրա հայրը սերում էր Տրապիզոնի հայերի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ