ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Բրյուսելում են

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ինչպես նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ժամանել են Բրյուսել՝ ԵՄ-ի ու «Արևելյան գործընկերություն» ծրագրի երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար:

«Սա շատ կարևոր հանդիպում է՝ անցած տարի Ռիգայում կայացած երկու գագաթաժողովների ու հաջորդ տարի ծրագրվող գագաթաժողովի մեջտեղում»,- հանդիպումից առաջ լրագրողներին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

Տարբեր հարցեր, նույնիսկ եթե դրանք դուրս են մնում հիմնական լրահոսից, շարունակում են առաջնահերթ մնալ Եվրամիության օրակարգում, հավաստիացրել է Մոգերինին՝ հավելելով, որ «խոսքը մեր աշխատանքի մասին է Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ, որոնց նախագահներին ես հանդիպել եմ անցած շաբաթ Վիեննայում»:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: