«Կարո Էրմենի». Մեր ազգակից Կարո Փայլանի առաքելությունը Թուրքիայի մեջլիսում
Կարո Փայլանը մեկն է այն երեք հայազգի պատգամավորներից, ովքեր 2015 թ.-ին մուտք գործեցին Թուրքիայի խորհրդարան: 1972 թ.-ին Ստամբուլում ծնված Փայլանն ընտրվել է ընդդիմադիր քրդամետ Դեմոկրատական ժողովրդական կուսակցությունից:
Թուրքական մեջլիսում պատգամավորն անմիջապես ստացավ «Կարո էրմենի» (հայ Կարո) մականունը, քանի որ առաջին իսկ աշխատանքային օրը խորհրդարանում սկսեց բարձրացնել հարցեր, որոնք վերաբերում էին Թուրքիայի քրիստոնեական բնակչության իրավունքներին: Կարոն անգամ նախաձեռնությամբ հանդես եկավ Թուրքիայի Հանրապետությունում Սուրբ Ծնունդը որպես պաշտոնական տոն ճանաչելու վերաբերյալ: Մեր ազգակցի ջանքերի շնորհիվ էր նաև, որ Ստամբուլի քանդման վտանգի տակ գտնվող «Camp Armenia»-ն (Հայաստան ճամբարը), որը տասնամյակներ շարունակ որպես որբանոց էր ծառայում, կրկին վերադարձվեց հայ համայնքին: Նորընտիր պատգամավորը պայքարում էր նաև թուրքական դասագրքերում պատմական խեղաթյուրումների դեմ, ինչը, մասնավորապես, վերաբերում էր Հայոց ցեղասպանության շուրջ փաստերին:
Հարկ է նշել նաև, որ նախքան պատգամավոր ընտրվելը, Կարո Փայլանն ակտիվորեն զբաղվում էր հասարակական գործունեությամբ՝ լինելով նաև հայազգի լրագրող Հրանտ Դինքի ընկերն ու աջակիցը, երբ վերջինս 1996 թ.-ին որոշեց հիմնադրել իր հայտնի «Ակոս» թերթը: Տարիներ անց Փայլանը ներգրավված է եղել նաև Հրանտ Դինքի սպանությանն առնչվող դատավարության երկարատև գործընթացներում:
Ուշագրավ է, որ տարիներ շարունակ Կարո Փայլանը զուգահեռաբար համակարգել է նաև Թուրքիայում հայկական դպրոցներին առնչվող ծրագրեր, նոր ուսուցիչներ ու նոր դասագրքեր է փնտրել հայ աշակերտների համար, քանի որ Թուրքիայի կրթության նախարարությունը բացարձակապես ոչինչ չի արել հայկական դպրոցների համար:
Քաղաքականությամբ զբաղվելու որոշումը ևս պատահական չէր Կարո Փայլանի կարիերայում: Ըստ պոլսահայ պատգամավորի՝ իր այդ քայլով նա միայն մեկ նպատակ է հետապնդել. փոխել իրավիճակը Թուրքիայում՝ կապված ազգային փոքրամասնությունների հետ, ինչպես նաև կանխել պատմական փաստերի հետագա աղավաղումը՝ Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Հիշելով իր ընտանիքի պատմությունը՝ Փայլանը հարցազրույցներից մեկում անկեղծացել է, որ 1969 թ.- ին իր ծնողները որոշել են հայրենի Մալաթիայից Ստամբուլ տեղափոխվել, քանի որ այնտեղ հայ համայնքը շատ ավելի խոշոր էր, իսկ մայրն ու հայրն ուզում էին, որ Կարոն, նրա քույրն ու եղբայրը հայկական միջավայրում մեծանան և անպայման հայկական դպրոց հաճախեն:
Պատգամավորը խոստովանում է, որ Ստամբուլ տեղափոխվելուց հետո իր մեջ հստակ արմատավորվեց այն գաղափարը, որ ինքը պարտավոր է պայքարել հանուն Թուրքիայում բնակվող հայերի իրավունքների, ինչպես նաև 1915 թ.-ի ողբերգական իրադարձությունների ճանաչման, որոնք թուրքական պետությունը տարիներ շարունակ փորձում է թաքցնել իր սեփական ժողովրդից:
այլ նյութեր այս թեմայով
- Միացյալ Նահանգները ոգևորված է Թուրքիայի և Հայաստանի միջև վերջին քննարկումներով. դեսպան Հանդիպումներ եղել են առաջնորդների մակարդակով, ինչպես նաև բանագնացների, որոնք խոսում են հարաբերությունների նորմալացման...
- Գրեթե ավարտել ենք Մարգարայում ապագա անցակետի ենթակառուցվածքների ստեղծումը. Ռուբինյան. «Ազատություն» Գիտեք, որ կա հստակ պայմանավորվածություն՝ երրորդ երկրների քաղաքացիների համար բացել ցամաքային սահմանը եւ դիվանագիտական...
- Թուրքիան հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ որեւէ նախապայման չի առաջ քաշել․ Միրզոյան Երկու կողմերն էլ, ըստ նրա, բազմիցս հայտարարել են որևէ նախապայմանների բացակայության մասին։ «Մեր նպատակը հարաբերությունների...
- Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է Անկարայի «Էսենբոգա» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Հայ-թուրքական հարաբերությունների...
- Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու...
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
այլ նյութեր այս թեմայով
- Ջիակոմո Լուիջի Չամիչյան` հայազգի քիմիկոս, ով դարձավ արևային էներգիայի գաղափարի մարգարեն Չամիչյանը նաև համարվում է արևային էներգիայի գաղափարի մարգարեն։
- Ալենուշ Տերյան` Իրանի առաջին կին աստղագետ, առաջին արևային աստղադիտարանի հիմնադիր Տերյանն իր բնակարանը կտակելով Ջուղայի հայերին և հայ ուսանողներին` կյանքի վերջին տարիներն անցկացրել է Թեհրանի...
- Հակոբ Մարթայան. հայ, ում մասին թուրքերը չեն կարող չխոսել «Հայերը ճիշտ են անում, որ հիշում են իրենց հերոսներին»,-ասել է Աթաթուրքը՝ հավելելով, որ միևնույնն է թուրքերն են...
- Ասատուր Սարաֆյան` մեքենաների ավտոմատ փոխանցման տուփի գյուտարարը Սարաֆյանին են պատկանում նաև բենզինի տարրայի պոմպի, ինչպես նաև շարժիչի յուղի չափիչի գյուտերը:
- Ալեքսանդր Քեմուրջյան` առաջին մոլորակագնացների հեղինակը Ալեքսանդր Քեմուրջյանը ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 4-ին Վլադիկավկազում: Նրա հայրը սերում էր Տրապիզոնի հայերի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ