ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 257,43 դրամ ԱՐԾԱԹ - 371,18 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 977,91 դրամ

Մայրաքաղաքում հանդիսավորությամբ բացվել է Գարեգին Նժդեհի արձանը

Yerevan.am

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել պետական և ռազմական գործիչ, ազգային գաղափարախոս Գարեգին Նժդեհի արձանի բացման հանդիսավոր արարողությանը: Արձանի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Գարեգին Նժդեհի ծոռ Արմեն Բաբայանին: Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Հանրապետության փողոցի վրա գտնվող պուրակում բացված 5,7 մետր բարձրությամբ բրոնզաձույլ արձանի քանդակագործն է Գագիկ Ստեփանյանը, ճարտարապետը` Ասլան Մխիթարյանըհաղորդում է Yerevan.am-ը
Արձանի պատվանդանը կառուցված է տրավերտինի և բազալտի համադրությամբ, որի թեք հարթակի վրա փորագրված են Նժդեհի թևավոր խոսքերը:
Ներկաները ծաղիկներ են խոնարհել արձանին և հարգանքի տուրք մատուցել ականավոր գործչի հիշատակին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
27.10.2021
17°  30° 
28.10.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: