ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 528,19 դրամ ԱՐԾԱԹ - 255,88 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 222,19 դրամ

Արցախում տրամադրվող վարկերի ցուցանիշներն աճել են

www.yourarmenia.am

ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների համաձայն, ընթացիկ տարվա հունիսի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 98 միլիարդ 809.5 մլն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12.3 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ աճել` 0.1 տոկոսով, հայտնում է ArtsakhPress-ը:

 Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 68.9 տոկոսը, որոնք 2015 թվականի հունիսի 1-ի համեմատ աճել են 14.4 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել` 2.2 տոկոսով:

Այս տարվա հունիսի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 63  մլրդ  435  մլն դրամ` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով` 12.3 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազելով 3.4 տոկոսով: Ավանդների ընդհանուր ծավալում 75 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 16.4 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.6 տոկոսը` նպատակային ավանդները:

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 85%
Քամի՝ 4 կմ/ժ
2 C°
 
   
17.12.2019
   
18.12.2019
Հարցում

Արդյոք Հայաստանի իշխանությունները բավարար չափո՞վ են տեղեկացնում մեր հասարակությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին: