ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարոկկոյում արգելել են հասարակական վայրերում թերթ կարդալ

Global Look Press

Մարոկկոյի իշխանություններն օրենք են ընդունել, որն արգելում է թերթ կարդալ հասարակական վայրերում, ինչպես նաև դրանք թողնել տվյալ վայրերում: Օրենսդիրները նման որոշում են կայացրել տեղական տպագիր ԶԼՄ-ների բողոքից հետո, որը կապված է թերթերի վաճառքի անկման և եկամտի կորստի հետ, գրում է newsru.com-ը:

Թերթերի խմբագիրների ֆեդերացիայի անդամները դիմել են իշխանություններին` հայտարարելով, որ մեդիաոլորտը յուրաքանչյուր տարի կորցնում է 150 մլն դոլար` չստացված եկամտի տեսքով:

Նրանց խոսքով, երբ մարդիկ թերթ են կարդում դրսում, հասարակական տրանսպորտում, սրճարանում և այլ վայրերում, ապա այդ նույն թերթը կարդում են նաև շուրջը գտնվող այլ մարդիկ, ովքեր հետագայում թերթ չեն գնում: Խմբագիրները հայտարարել են նաև, որ կորած կամ թողնված թերթերը մարդիկ վերցնում և կարդում են` գումար չվճարելով: Այդ ամենն էլ հանգեցնում է վաճառքների անկմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: