ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանի ճգնաժամը նույնիսկ թերթերի էջաքանակի վրա է ազդել

Որոշ հունական թերթեր կրճատել են իրենց էջաքանակը՝ թերթի թղթի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով, հայտնում է Tert.am-ը:

Նման խնդիր է առաջացել երկրում բանկերի աշխատանքի դադարեցման պատճառով. թերթերը չեն կարողանում դրանց միջոցով վճարել մատակարարումների համար:

«Մեր մատակարարը չի կարող մեզ համար թուղթ ներմուծել, քանի որ մնացել է մաքսայինում: Նա չի կարող վճարել արտասահմանյան ընկերությունների ծառայությունների համար, քանի որ բանկերի միջոցով դրամական փոխանցումներն արգելափակված են»,- նշել է մասնավորապես «Էմպրոս» թերթը:

Իսկ «Տա Նեա» մեկ այլ հայտնի օրաթերթը հայտարարել է. «Թերթի համարում, որը դուք բռնում եք ձեր ձեռքերում, միայն 32 էջ է: Դա կապված է նրա հետ, որ մենք պետք է տնտեսենք թուղթը. պաշարները սպառվում են: Մի քանի օրից անհնարին կլինի անցկացնել թղթերի բեռը մաքսայինով»:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: