ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 25 602,91 դրամ ԱՐԾԱԹ - 217,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 10 906,05 դրամ

Տիգրան Բալայան. անհասկանալի բան չկա, թե ինչու է Նժդեհի արձանի տեղադրումն Ադրբեջանում հերթական փոթորիկն առաջացրել

Yerevan.am

ՀՀ ԱԳՆ  խոսնակ Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հետ կապված միջազգային արձագանքներին: Ինչպես հայտնում է Tert.am-ը, գրառման մեջ մասնավորապես ասվում է.


«Բոլորին հայտնի է, որ Հայաստանում  Նժդեհի անունով հրապարակներ, փողոցներ, մետրոյի կայարան կա, ինչպես նաև` թուրքական զավթիչների դեմ հերոսական պայքար մղած Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող բազմաթիվ արձաններ կան: Այս արձանները տեղադրված են նրա  համար, որ Առաջին Հանրապետության ժամանակաշրջանում Նժդեհը երկրի բնակչությունը պաշտպանեց այդ տարիներին առաջին անգամ աշխարհի քարտեզի վրա ի  հայտ եկած  Ադրբեջան պետության զինված խմբավորումների  ոտնձգություններից, ինչպես նաև կազմակերպեց Հայաստանի ու Լեռնահայաստանի` Զանգեզուրի պաշտպանությունը:

Եվ որևէ   անհասկանալի բան չկա,   թե ինչու է  Ադրբեջանում Նժդեհի արձանի տեղադրումը առաջացնում պատվիրված հոդվածների հերթական փոթորիկը, որն ուղղակի հետևանքն է Ադրբեջանի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ բարձրաձայնած հավակնությունների: Անբարո ու անարդյունավետ եմ համարում  ֆաշիզմի դեմ պայքարում հայ  ժողովրդի  անգնահատելի ավանդի վրա ստվեր գցելու Բաքվի ջանքերը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Տեղատարափ
Խոնավություն՝ 83%
Քամի՝ 9 կմ/ժ
8 C°
 
  13° 
30.03.2020
  14° 
31.03.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: