ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 775,21 դրամ ԱՐԾԱԹ - 247,09 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 664,18 դրամ

Հայկական կողմից Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախապայման չի դրվում. Բալայան

Panorama.am

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը ինքնանպատակ չպետք է լինի, այլ ունենա բովանդակություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանի կողմից երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապայման չի դրվում: Տիգրան Բալայանն ընդգծել է, որ ՀՀ վարչապետը տարբեր առիթներով բարձրաձայնել է, որ պատրաստ է հանդիպել և Ադրբեջանի նախագահի հետ բանակցել Հայաստանի անունից:

«Սակայն այդ հանդիպումը պետք է լինի բովանդակային, ունենա բովանդակություն: Եվ մենք ակնկալում ենք, որ այդ հանդիպումը կբերի արդյունքների նաև նախորդ պայմանավորվածությունների կատարման մասով: Բովանդակություն լինելու պարագայում պետք է ձեռք բերվեն պայմանավորվածություններ կարգավորման սկզբունքների վերաբերյալ: Մենք տասնամյակների դառը փորձ ունենք, թե ինչպես  էինք պայմանավորվում, հետո Ադրբեջանը հետ էր կանգնում: Հիմա, այո, Փաշինյանը շեշտել է, որ պետք է կատարվեն ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Խոսքը վերաբերվում է ապրիլյան ագրեսիայից հետո կայացած գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին»,- ասել է Բալայանը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 62%
Քամի՝ 6 կմ/ժ
0 C°
 
-1°   
23.02.2019
  10° 
24.02.2019
Հարցում

Գո՞հ եք արդյոք հայ-ռուսական ռազմական համագործակցության վերջին զարգացումներից: