ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Միանսյանը Կիևում մասնակցել է «Տնտեսական բարեփոխումներ ՓՄՁ սուբյեկտների ներուժի խթանման համար. Եվրոպայի փոքր բիզնեսի ակտի սկզբունքների ներդրում Արևելյան Գործընկերության երկրներում» խորագրով Արևելյան Գործընկերության երկրների էկոնոմիկայի նախարարների ոչ պաշտոնական 7-րդ հանդիպմանը:

 Հանդիպմանը ելույթ ունենալով՝ նախարարը կարևորել է Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրոպայի փոքր բիզնեսի ակտի գնահատմանը, որն իրականացվում է 2008 թվականից:

 Նախարարը նշել է, որ 2016 թվականի գնահատման արդյունքների համաձայն, Հայաստանի Հանրապետությունն արձանագրել է բոլոր տասը  ցուցանիշների բարելավում, իսկ դրանցից երեքում` սննանկություն և երկրորդ հնարավորություն ՓՄՁ սուբյեկտների համար,  սկսնակ ՓՄՁ-ների աջակցություն, նորարարություն, համարվում է առաջատարը:

ԵՄ Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաննը և Ներքին շուկայի, արդյունաբերության, ձեռնարկատիրության և ՓՄՁ հարցերով հանձնակատար Էլժբիետա Բիենկովսկան կարևորել են ՓՄՁ սուբյեկտների աջակցության շարունակականության ապահովումը, ՓՄՁ աջակցության սկզբունքների հետևողական և արդյունավետ կիրառումը, ՓՄՁ սուբյեկտների ֆինասնավորման և շուկաների հասանելիության ապահովումը:

Նիստից հետո Արծվիկ Մինասյանը  Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ է ունեցել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    9 C°
     
    22°   
    20.05.2024
    21°  13° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: