ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հուլիսի 29-ին կմեկնարկի հանրահայտ նկարիչ՝ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված համառուսական ցուցահանդեսը

ria.ru

Տրետյակովյան պատկերասրահը շարունակում է նախապատրաստվել հուլիսի 29-ին հանրահայտ նկարիչ՝ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված համառուսական ցուցահանդեսին: Հայաստանի Ազգային պատկերասրահից, Ռուսական թանգարանից բացի, Տրետյակովյան պատկերասրահ են տարվում նաև Ղրիմից՝ Թեոդոսիայի պատկերասրահից Այվազովսկու կտավները:

Ria-ի փոխանցմամբ՝ Թեոդոսիայի թանգարանից մոսկովյան Տրետյակովյան պատկերասրահ տարվել է  նկարչի 40 աշխատանք: Նկարները մոսկովյան մշակութային օջախում ներկայացված կլինեն մինչև ցուցահանդեսի ավարտը:  Տրետյակովյան պատկերասրահին տրված նկարները ապահովագրվել են 2 միլիոն դոլարով:

Նախատեսված է, որ Տրետյակովյան պետական պատկերասրահում ներկայացվելու է Այվազովսկու 100 գեղանկար և 50 գրաֆիկական աշխատանք: Ցուցահանդեսը գործելու է մինչև նոյեմբերի 20-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: