ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ – ԵՄ համագործակցությանը կարելի է սպասել 2020-ականների կեսերին

Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև համապարփակ ինտեգրացիոն համաձայնության կարելի է սպասել 2020-ական թթ. կեսերին: Նման կանխատեսմամբ հանդես են եկել Եվրոպական զարգացման բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի և Կիրառական համակարգային վերլուծության միջազգային ինստիտուտի մասնագետները, հաղորդում է ria.ru-ն:

Փորձագետները պնդում են, որ այս ճանապարհին կարևորագույն քայլ պետք է հանդիսանա ԵՄ կողմից ԵԱՏՄ  և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ճանաչումը, ինչը կնպաստի կողմերի միջև պաշտոնական երկխոսությունների մեկնարկին:

Զեկույցի հեղինակներն իրենց եզրակացություններում հիմնվում են այն կանխատեսման վրա, որ ապագայում ԵՄ  և ՌԴ միջև հարաբերությունները կվերադառնան կառուցողական դաշտ, այդ իսկ պատճառով հենց այսօրվանից պետք է սկսվեն ուսումնասիրությունները ԵՄ  և ԵԱՏՄ միջև համագործակցության հնարավորությունների մասով:

Հեղինակները նաև պնդում են նման համաձայնագրի համապարփակ լինելու կարևորությունը՝ հնարավորինս շատ ոլորտների ընդգրկման համար:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: