ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 522,8 դրամ ԱՐԾԱԹ - 283,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 789,74 դրամ

ՌԴ Բելառուսին այսուհետ ավելի էժան գազ կվաճառի

ria.ru

Ռուսաստանն ու Բելառուսը ռուսական գազի գնագոյացման նոր համակարգի շուրջ նախնական համաձայնության են եկել: Մինսկի համար գազի գինը կնվազի 32 դոլարով՝ կազմելով  100 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց: Որոշվել է նաև դոլարային վճարային համակարգից ռուսական ռուբլուն անցում կատարելու մասին: Այդ մասին, ria.ru-ի փոխանցմամբ, հաղորդում է "Կոմերսանտ" թերթը:

Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիս ամսին ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ Գազի դիմաց Բելառուսի պարտքը հասել է 270 մլն դոլարի: Միևնույն ժամանակ Մինսկը հրաժարվում էր պարտավորություններից՝ հղվելով 132.77 դոլար գնի անարդարացիության վրա: Ռուսական կողմը պնդում էր, որ մինչ տարաձայնությունների լուծումը, գազի դիմաց պետք է վճարվեր պայմանագրային սակագներով:

Այսօր արդեն ռուսական գազի գնագոյացման մեխանիզմը փոխվել է. այն ներառում է գազի սակագինը Յամալում, Բելառուսին գազի մատակարարման ծախսերը, պահպանման ու շուկայում իրացման ծախսերը:

2017թ.-ից արդեն Բելառուսը 1000 խորանարդ մետր ռուսական գազի դիմաց կվճարի  մոտ վեց հազար ռուբլի, իսկ մինչ այդ կհաստատվի կայուն 6.3 հազար ռուբլի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 11 կմ/ժ
19 C°
 
19°  30° 
05.07.2020
19°  32° 
06.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: