ԵՐԵՎԱՆ 34 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արևմուտքը կո՞ղմ է Ալիևի ռեժիմի ամրապնդմանը

analitikaua.net

Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին կկայանա հանրաքվե՝ նախագահի լիազորությունների ընդլայնում նախատեսող սահմանադրական փոփոխությունների հարցով: Վստահությամբ կարելի է կանխատեսել, որ ադրբեջանցիները, կարելի է ասել միաձայն, կողմ են քվեարկելու նախագահի լիազորությունների հերթական ընդլայնմանը՝ չնայած ընդդիմության կողմից ցուցաբերվող որոշակի դիմադրությանն, որն, ի դեպ, արտոնված է Բաքվի կողմից: Այսպես, ադրբեջանական իշխանություններն արտոնել էին  ընդդիմության կողմից սահմանադրական փոփոխությունների դեմ հանրահավաքի անցկացումը, որն այդքան էլ բնորոշ չէ Բաքվի իրականացրած քաղաքականության ոգուն: Սակայն հարկ է նշել, որ ոստիկանությունը բողոքի ակցիան նախաձեռնող «Ազգային խորհրդին» և «Մուսաֆաթ» կուսակցությանը նախազգուշացրել էր, որ հանրահավաքի ժամանակ սադրիչ գործողությունները թույլ չի տա՝ մի խոսքով այսկերպ Ադրբեջանը փորձում է չափավոր ժողովրդավարություն խաղալ Արևմուտքի հետ, որը անտարբեր չէ Ադրբեջանում հակաժողովրդավարական զարգացումների հանդեպ: Ամեն դեպքում, Արևմուտքը դեռևս գնահատականներ չի տվել առաջարկվող սահմանադրական փոփոխություններին: Նշենք, որ Վենետիկյան հանձնաժողովը առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ իր նախնական եզրակացությունը պատրաստվում է ներկայացնել հանրաքվեից մեկ շաբաթ առաջ: Չնայած ադրբեջանցի ակտիվիստների խնդրանքին՝ Եվրոպայի խորհուրդը ևս հապաղում է իրավական գնահատական տալ սահմանադրական փոփոխություններին:

Անկախ փոփոխությունների գնահատականից՝ փորձագետները կանխատեսում են, որ Արևմուտքի արձագանքը հանրաքվեի արդյունքներին միանշանակ չի լինելու: Այսպես,

Կանխատեսվում է, որ ԱՄՆ-ը սուր քննադատության կենթարկի Բաքվի իշխանություններին, իսկ Եվրոպայի արձագանքն ավելի մեղմ կլինի կապված Ադրբեջանի հետ վերջինիս էներգետիկ հարաբերություններով:

Նշենք, որ Ալիևի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններով մասնավորապես, առաջարկվում է Ադրբեջանում ներդնել փոխնախագահների ու առաջին փոխնախագահի պաշտոններ, որոնք այդ պաշտոնում կնշանակվեն և կազատվեն Ադրբեջանի նախագահի հրամանով: Ընդ որում, նախագահի լիազորությունների ժամանակավոր կատարումը նախատեսվում է վարչապետից փոխանցել առաջին փոխնախագահին:

Բացի այդ, առաջարկվում է փոփոխություններ կատարել 100-րդ հոդվածում. պետք է վերացվի այն դրույթը, ըստ որի՝ «Ադրբեջանի նախագահ կարող է ընտրվել 35 տարեկանից ոչ փոքր Ադրբեջանի քաղաքացի»,ինչպես նաև Ադրբեջանի նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարուց դարձնել 7 տարի: Օրենսդրական ուղղումներն առնչվում են նաև խորհրդարանին. առաջարկվում է պատգամավոր ընտրվելու տարիքային շեմը 25 տարեկանից իջեցնել 18-ի:

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 9,77 կմ/ժ
    34 C°
     
    32°  20° 
    19.06.2024
    34°  22° 
    20.06.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: