ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ասորական համայնքն իր դերակատարումն է ունեցել Հայաստանի անկախության կերտման գործում. ՀՀ ասորիների ասոցիացիաների նախագահ

pastinfo.am

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է հարցազրույց «Աթուր» Հայաստանի ասորիների ասոցիացիաների նախագահ Արսեն Միխայլովի հետ

- Հայաստանի անկախացումն ի՞նչ փոխեց Հայաստանի ասորական համայնքի կյանքում:

 - Հայաստանի անկախացումը շատ բան փոխեց ասորական համայնքի կյանքում: Ասորական համայնքը զգաց ազատություն, զգաց այն բարեփոխումները և ժողովրդավարությունը, որը եկավ Հայաստան: Եվ, իհարկե, ասորական համայնքն ունեցավ հնարավորություն օրենքի շրջանակներում պահելու, պահպանելու իր մշակույթը, լեզուն, ազգային նիստուկացը: Դա շատ կարևոր է: Այսօր մենք իշխանությունների հետ անմիջական կապի մեջ ենք մեր խնդիրների վերաբերյալ: Այսինքն՝ այսօր մենք կարողանում ենք ներկայացնել մեր խնդիրներն իշխանություններին: Կան հարցեր, որոնք լուծվում են, սակայն դա չի նշանակում, որ համայնքը խնդիրներ չունի: Իհարկե, խնդիրներ կան, և մենք իշխանությունների հետ փորձում ենք պարբերաբար լուծել այդ խնդիրները:

 - Իսկ ի՞նչ խնդիրներ ունի այսօր Հայաստանի ասորական համայնքը:

- Խնդիրները հիմնականում կրթամշակութային են: Քաղաքական խնդիրներ այսօր չունենք: Մենք իհարկե տեսնում ենք` այսօր ինչ է կատարվում աշխարհում, և ասորական համայնքն անմասն չի մնում դրանից: Մենք մեր ձայնն ենք բարձրացնում Հայաստանի իշխանություններին, և պետք է շնորհակալություն հայտնեմ նրանց, որ նրանք էլ են իրենց ձայնը բարձրացնում Սիրիայում և Իրաքում ասորական համայնքների հետ տեղի ունեցողի առնչությամբ: Տա՛ Աստված, որ ասորական համայնքը ողջ աշխարհում ունենա այսպիսի մի բնօրրան, ուր կկարողանա իր կրթությունը և լեզուն զարգացնել:

-Ասորական համայնքն ինչպե՞ս է պատրաստվում ՀՀ Անկախության տոնին:

- Իհարկե շնորհավորում են Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությանը և մեզ՝ Հայաստանում բնակվող ասորիներիս: 

Անկախության տոնին մենք ասորաբնակ գյուղերում՝ Արզնի, Վերին Դվին, միջոցառումներ ենք կազմակերպում: Անցկացնում ենք նման միջոցառումներ և՛ դպրոցներում, և՛ մանկապարտեզներում, որոնք մենք միասնական նշում ենք:

Ասորական համայնքն իր դերակատարումն է ունեցել Հայաստանի անկախության կերտման գործում: Ասորական համայնքի ներկայացուցիչներն առաջին իսկ օրերից մասնակցել են և՛ Ղարաբաղյան պատերազմին, և՛ անկախության շարժմանը: 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: