ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 603,88 դրամ ԱՐԾԱԹ - 375,5 դրամ ՊԼԱՏԻՆ - 16 353,04 դրամ

Բրիտանիան կարող է կորցնել իր դասախոսների 15%-ին

kluwermediationblog.com

Մեծ Բրիտանիան կարող է կորցնել իր համալսարանական դասավանդողների 15 %-ին Եվրամիությունից դուրս գալու արդյունքում, գրում է The Guardian-ը:

Ինչպես խմբագրությանը փոխանցել է Ակադեմիական փոխանակությունների գերմանական ծառայության (DAAD) նախագահ Մարգարեթ Վինտերմանտելը, որպեսզի նման բան տեղի չունենա,  կառավարությունը Brexit-ից հետո պետք է պահպանի դասախոսների ազատ տեղաշարժի իրավունքը ԵՄ տարածքով:

Խմբագրության հավաստմամբ, Միացյալ Թագավորության համալսարաններում աշխատում են մոտ 32 հազար արտասահմանցի դասախոսներ, ինչը կազմում է 17 %-ն ընդհանուր թվի: Որոշ եվրոպացի դասախոսներ արդեն լքել են Բրիտանիան ապագայի նկատմամբ անորոշության պատճառով:

Վինտերմանտելն անհանգստություն է հայտնել նաև Բրիտանիայում սովորող եվրոպացի ուսանողների համար: Նրա խոսքերով Բրիտանիայի դուրս բերումը եվրոպական Erasmus համակարգից իրական «կատաստրոֆա» կլինի:

Պետք է նշել, որ դեռևս ԵՄ-ից դուրս գալու մասին ռեֆերենդումից առաջ գիտնականներն զգուշացնում էին, որ դա շատ բացասական հարված կարող է ունենալ Բրիտանիայի գիտությանն ու կրթությանը, քանի որ այդ ոլորտում լավագույնները հրավիրված են ԵՄ-ից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
25.01.2022
17°  30° 
26.01.2022
Հարցում

Դուք դրական սպասելիքներ ունե՞ք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլից։