ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 197,02 դրամ ԱՐԾԱԹ - 278,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 513,44 դրամ

Ազգագրական երգի-պարի փառատոն`Արցախում

Հոկտեմբերի 3-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ժամը 19:00-ին տեղի է ունենալու «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը, հայտնում է Artsakh Press-ը:

«Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնին մասնակից համույթների մասնակիցները երգ ու պարով շրջել են Ստեփանակերտի փողոցներով:

«Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնի պատասխանատու, ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանն (Մրո), անդրադառնալով փառատոնի հիմնական նպատակին, մասնավորապես  նշել է.

«Առաջին անգամ «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը Արցախում է: Այս կերպ մենք մեր սերն ենք բերել Արցախին ու արցախցիներին, և այսօր ամբողջական Հայաստանն ենք ներկայացնելու մեր ազգագրական երգերով, պարերով ու տարազներով: Մենք պետք է պահենք մեր ազգային տեսակը, ոգին. ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ Արցախն ամուր է ու հարատև»,-նշել է Ա. Գրիգորյանը:

Փառատոնային համերգին իրենց մասնակցությունն են ունենալու՝ «Մարաթուկ», «Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վերադարձ», «Մենք ենք մեր սարերը», «Մշո հավքեր», «Վան», «Տարոնցիներ», «Ծովակ», «Ոստան», «Գորանի», «Մասունք», «Տավրոս» երգի-պարի համույթները:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 62%
Քամի՝ 10 կմ/ժ
17 C°
 
15°  28° 
17.09.2019
14°  27° 
18.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը