ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ վտանգներ է պարունակում Պաղեստինի միջազգային ճանաչումն Իսրայելի համար

islamnews.ru

ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական դիտորդ Ռիյադ Մանսուրը հայտարարել է, որ պաղեստինյան պետությունը կվերսկսի ՄԱԿ-ի անդամների հետ խորհրդակցությունները կազմակերպության լիիրավ անդամություն ստանալու համար:

Նշենք, որ Պաղեստինի ազգային վարչակազմը Պաղեստինին լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու հարցը բարձրացրել էր 2011 թվականին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 66-րդ նստաշրջանին: Սակայն Պաղեստինին չհաջողվեց ստանալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 15 անդամներից 2/3-ի աջակցությունը, և հարցը չտեղափոխվեց Գլխավոր Ասամբլեա: 2012 թվականին ՄԱԿ-ը Պաղեստինին տվեց դիտորդ անդամի կարգավիճակ: Մինչ այդ Պաղեստինը ՄԱԿ-ում ներկայացված էր որպես դիտորդ սուբյեկտ:

Փորձագետների կարծիքով՝ պաղեստինյան իշխանությունների հերթական փորձը կրկին անհաջողությամբ կավարտվի ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով: Վերջինս, հանդիսանալով Իսրայելի գլխավոր դաշնակիցը, վետո է կիրառում նմանատիպ որոշումների նկատմամբ:

Իսրայելն ամեն կերպ պայքարում է Պաղեստինի միջազգային ճանաչման  գործընթացի դեմ՝ պնդելով, որ պաղեստինցիների կողմից պետականության ձեռքբերումը նախ պետք է համաձայնեցվի Թել-Ավիվի հետ: Հիշեցնենք, 1947 թվականին ՄԱԿ-ն ընդունել է Պաղեստինում արաբական և հրեական պետություններ ստեղծելու մասին բանաձև, ինչից ելնելով Իսրայելը 1948 թվականի մայիսի 14-ին հայտարարեց իր անկախության մասին: Արաբները Պաղեստինում հրեական պետություն ստեղծելու մասին որոշումը մերժեցին: Սրան հետևած արաբ-իսրայելական պատերազմների ժամանակ Պաղեստինը կորցնում է այն տարածքների հիմնական մասը, որոնց վրա, ըստ ՄԱԿ-ի բանաձևի, պետք է ստեղծվեր Պաղեստին պետությունը: Պաղեստինն իր պետականության ստեղծման մասին հայտարարում է միայն 1988 թվականին՝ չվերահսկելով այն տարածքները, որոնց հավակնում է: 1993 թվականի ստորագրված Օսլոյի համաձայնագրերով Իսրայելը Պաղեստինի Ինքնավարությանն է փոխանցում իր վերահսկողության տակ գտնվող արաբական տարածքների և դրանց վրա վերահսկողության գործառույթների մի մասը: Դրանց՝ պաղեստինյան իշխանություններին ամբողջությամբ փոխանցելու հարցը դեռևս լուծված չէ:

 «Երկու պետությունների» սկզբունքով կարգավորման բանակցությունները վերջին տարիներին սառեցվել են, փոխարենը՝ Պաղեստինն ակտիվ արշավ է սկսել իր պետականության միջազգային ճանաչման համար, այն դեպքում, երբ տարածքների մի մասը դեռ փաստացիորեն գտնվում է Իսրայելի վերահսկողության տակ:

 Նշենք, որ Պաղեստինի անկախությունն արդեն դե-յուրե ճանաչել է ՄԱԿ-ի  անդամ 193 երկրներից 135-ը: Սկսած 2010 թվականից՝ Պաղեստինի ինքնավարությունն ակտիվ աշխատանքներ է տանում միջազգային ճանաչում ստանալու համար՝ ինչպես առանձին պետությունների կողմից, այնպես էլ միջազգային կառույցներում անդամակցության տեսքով: 2014 թվականին Պաղեստինի անկախությունը ճանաչեց Շվեդիան՝ դառնալով Պաղեստինը ճանաչած Եվրամիության առաջին պետությունը։ 

Պաղեստին պետության գոյությունը ճանաչելու կոչով հանդես են եկել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի̦, Իռլանդիայի̦, Բելգիայի̦, Պորտուգալիայի խորհրդարանները և Եվրախորհրդարանը։ 2015 թվականին Պաղեստինի պետության գոյությունը պաշտոնապես ճանաչեց Վատիկանը: Այդ տարի Պաղեստինը դարձավ Միջազգային քրեական դատարանի անդամ։ Նշենք, որ Պաղեստինը անդամակցում է նաև Իսլամական համագործակցության կազմակերպությանը և Արաբական պետությունների լիգային:

Իսկ 2015 թվականի հոկտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում առաջին անգամ բարձրացվեց Պաղեստինի դրոշը:

Պաղեստինի միջազգային ճանաչման հարցի բարձրաձայնումը ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է ճանաչման խնդրի կարևորության վրա, ինչպես նաև ընդգծում «սև խոռոչների» առկայության անընդունելի լինելը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: