ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սադամ Հուսեյնի օրոք Նյու Յորքում Իրաքի ներկայացուցչությունում կտտանքների խուց է եղել. New York Post

Chad Rachman / AP

Սադամ Հուսեյնի կառավարման տարիներին Նյու Յորքում ՄԱԿ-ին առընթեր Իրաքի մշտական ներկայացուցչության շենքի նկուղում գաղտնի սենյակ է եղել հարցաքննությունների ու կտտանքների համար: Այս մասին  հայտնել է New York Post թերթը վկայակոչելով պաշտոնատար անձնաց տեղեկությունները, որոնք խոսել են անանունության պայմանով:

Խոսքը Մանհեթենի 79-րդ փողոցի 14 համարի 5-հարկանի շենքի մասին է, որը գտնվում է Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգի տան դիմաց: Խուցը գլխավորապես օգտագործվում էր ԱՄՆ-ում ապրող իրաքցիներին մարմնական պատիժների ենթարկելու համար: Նրանց այդ կերպ հարկադրում էին իրենց ազգականներին ստիպել՝ վերադառնալ հայրենիք և համագործակցել Բաղդադի իշխանությունների հետ:

Հրատարակության աղբյուրները նշում են, որ Սադամ Հուսեյնի օրոք նմանօրինակ գաղտնի բաժիններ են եղել ամբողջ աշխարհում Իրաքի բազմաթիվ դիվանագիտական ներկայացուցչություններում, ներառյալ Արևելյան Եվրոպայի երկրները և արաբական պետությունները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 59%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: