ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Wikileaks-ը հրապարակել է Քլինթոնի աշխատակազմի նամակագրությունը Հայոց ցեղասպանության մասին

Wikileaks կայքը հրապարակել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի աշխատակազմի ղեկավար Ջոն Պոդեստայինամակագրության հերթական մասը, որում տեղ են գտել Հայոց ցեղասպանության մասին քննարկումները,  հայտնում է Tert.am-ը:
Ինչպես հայտնում են Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբից, նամակը գրվել է 2015-ի ապրիլի 19-ին և ուղղված է եղել Քլինթոնի՝ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ջեյք Ասլլիվանին: 
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Ուրբաթ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման օրն է: Ենթադրում եմ, որ հայկական խմբերը սպասում են որևէ հայտարարության կամ նշանի, որ նա (Քլինթոնը` խմբ.) կարտասանի «ցեղասպանություն» բառը, եթե ընտրվի որպես նախագահ: Որպես սենատոր և թեկնածու նա միանշանակ դիրքորոշում է ունեցել ցեղասպանության ճանաչման հարցում: Որպես պետքարտուղար նա չի օգտագործել եզրույթը, սակայն կենտրոնացել է Թուրքիայի և Հայաստանի միջև հետագա հաշտեցման վրա:
Սպիտակ տունը խուսափել է «ցեղասպանություն» բառն օգտագործելուց մինչ օրս: Ներկայում ներքին քննարկում է տեղի ունենում այդ դիրքորոշումը փոխելու շուրջ` 100-րդ տարելիցի առթիվ: Սակայն, ամենայն հավանականությամբ, նրանք չեն փոխի:
Երկու հարց.
Համաձա՞յն եք, որ նա պետք է որդեգրի այն դիրքորոշումը, որն ուներ որպես սենատոր և թեկնածու, թեև դա չի արել որպես պետքարտուղար:
Համաձա՞յն եք բոլորդ, որ մենք պետք է պարզապես սպասենք, քանի դեռ մեզ հարց չի ուղղվել, և որևէ նախաձեռնող քայլ չանենք:
Ներեցեք ձեզ այս հարցով անհանգստացնելու համար, սակայն, ինչպես գիտեք, այս հարցը կարևոր է ամերիկահայերի համար»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: