ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանն «աստղի» և «կիսալուսնի» արանքում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դմիտրի Կիսելյովին տված տված ծավալուն հարցազրույցում, հավատարիմ մնալով Ադրբեջանի տարիներ շարունակ որդեգրած քաղաքական գծին, ևս մեկ անգամ շարժվել է սեփական «մեղքերը» ուրիշների վրա բարդելու ճանապարհով և, որպես «անշառ» թիրախ՝ կրկին ընտրել Արևմուտքը:

Բավական հետաքրքիր է հասկանալ, թե ինչով է պայմանավորված Ալիևի նման ընտրությունը: Ողջ գաղտնիքը տարածաշրջանային, լոկալ շահի մեջ է: Գտնվելով իր տարածաշրջանային «դաշնակիցների»՝ Ռուսաստանի և Թուրքիայի արանքում, Ադրբեջանն իր պահվածքով տարիներ շարունակ նմանվել  է մանկահասակ, «երես առած» երեխայի, ով սեփական արարքները կոծկելու և  դրանք արդարացնելու  նպատակով  շարունակ մեղքը բարդել է մեկ Մոսկվայի, մեկ Անկարայի վրա՝ փորձելով արդարանալ մյուսի աչքերում: Դա առավել ևս հաջողվել է, երբ հակասություններն այս երկուսի հարաբերություններում զարգացման հերթական փուլ են մտել: Իրադարձությունների զարգացման ներկայիս փուլում, երբ ռուս-թուրքական հարաբերությունները ջերմացման մեծ տեմպ են ստանում, և դրա հետ մեկտեղ թե՛ Թուրքիայի և թե՛ Ռուսաստանի հարաբերություններն Արևմուտքի հետ մեղմ ասած բավական բարդ են, Ադրբեջանն՝ ի դեմս իր երկրի նախագահի, օգտվելով առիթից, «քավության նոխազ» է ընտրել Արևմուտքին: Արևմուտքն այս դեպքում Ադրբեջանի համար դարձել է ընտրության «ոսկե միջին», որը թույլ կտա դուր գալ կամ առնվազն չզայրացնել իր տարածաշրջանային երկու «դաշնակիցներին»:

Այլ հարց է, թե ինչպես է Արևմուտքին հաջողվել այդքան հեշտությամբ դառնալ Ադրբեջանի «քավության նոխազ»: Հարցի ակունքները հասկանալու համար բավական է վերլուծել Արևմուտքի՝ տարիներ շարունակ Ադրբեջանի հանդեպ վարած ամենաթողության և «աչք փակելու» քաղաքականությունը: Արևմուտքի նման մոտեցումը տարիներ շարունակ դրսևորվել է թե՛ Ադրբեջանի ներքաղաքական խնդիրներին, թե՛ Ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանի ռազմատենչ և ոչ կառուցողական կեցվածքին, մեղմ ասած, ոչ ադեկվատ արձագանքի տեսքով:

Ստեղծված իրավիճակը, և Ադրբեջանի նման պահվածքը առավել քան ոչ պատվաբեր են Արևմուտքի և առանձին արևմտյան երկրների համար: Դժվար թե ԵՄ և ԱՄՆ հիմնադիր հայրերն իրենց ամենասարսափելի երազում անգամ պատկերացնեին, որ մի օր իրենք, տուրք տալով իրենց տնտեսական շահերին, կարող են Ադրբեջանի նման պետության համար «քավության նոխազ» ծառայել:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: