ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Doing Business 2017. Հայաստանը դյուրինացրել է գործարարությամբ զբաղվելը

Համաշխարհային բանկի «Doing Business 2017. Հավասար հնարավորություն բոլորի համար» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը 5 հորիզոնականով՝ զբաղեցնելով 38-րդ տեղը աշխարհի 190 երկրների շարքում:

 Հայաստանը դյուրինացրել է գործարարությամբ զբաղվելը զեկույցում ընդգրկված երկու ոլորտում՝ վարկի ստացում և պայմանագրերի կիրարկում: 

Մասնավորապես, երկիրն ուժեղացրել է վարկերի հասանելիությունը՝ ընդունելով գործարքների ապահովության մասին նոր օրենք, որով հիմնվել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների ժամանակակից և կենտրոնացված գրանցամատյան, և բարելավել է իր՝ վարկերի մասով տեղեկատվական համակարգը՝ անձնական տվյալների պաշտպանության մասին նոր օրենքի ընդունմամբ:

Հայաստանը դյուրինացրել է նաև պայմանագրերի կիրարկումը՝ կամավոր հաշտարարությունը կանոնակարգող համապարփակ գլուխ ներդնելու և հաշտարարությունից օգտվելու նպատակով կողմերի համար ֆինանսական խթաններ հիմնելու արդյունքում:    

Հայաստանը 1,47 կետով բարելավել է նաև իր՝ հեռավորություն սահմանագծից ցուցանիշը՝ անցյալ տարվա 72,16%-ից հասնելով 73,63%-ի: 

Վերջինս ցույց է տալիս յուրաքանչյուր տնտեսության հեռավորությունը «սահմանագծից», որը զեկույցի ընտրանքում 2005-ից ի վեր ընդգրկված յուրաքանչյուր ցուցիչի մասով բոլոր տնտեսությունների համար լավագույն դրսևորումն է:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ևս իր ելույթում նշել է, որ անցած 25 տարիների ընթացքում Հայաստանն իրականացրել է շրջադարձային բարեփոխումներ, որոնց շնորհիվ բարելավել է իր վարկանիշային դիրքերը.

«Այսօր Հայաստանն առանձնանում է գերազանց ներդրումային հնարավորություններով իր բիզնես մշակույթի ազատականացման, գործարար բարենպաստ միջավայրի, ինչպես նաև շարունակական բարեփոխումներին անվերապահ հանձնառության շնորհիվ», - նշել է երկրի նախագահը:

Նա նաև ավելացրել է, որ մեր աշխարհագրական դիրքը, քաղաքական և տնտեսական պայմանավորվածությունները գործընկեր երկրների հետ Հայաստանին թույլ են տալիս դյուրին մուտք ունենալ ավելի քան 300 միլիոնանոց սպառողական շուկաներ, որտեղ բազմաթիվ հայկական ապրանքներ և ծառայություններ արդեն իսկ իրենց պահանջարկն են ձևավորել:

«Հայաստանում առկա է գործարարության համար կարևորագույն նախապայման հանդիսացող կայուն մակրոտնտեսական միջավայր: Մենք խստորեն հետևելու ենք արդյունավետ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության միջոցով մակրոտնտեսական կայունության պահպանման ոսկե կանոնին», - նշել է Սարգսյանը:

ՀՀ նոր կառավարությունն իր հերթին լայն լիազորություններ է ստացել առաջ մղելու իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը՝ Հայաստանի ներդրումային միջավայրը ավելի գրավիչ դարձնելով ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ներդրողների համար: 

Այդ առիթով նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունն ստանձնելու է բիզնես միջավայրը խթանողի դեր, ստեղծվելու է ներդրումային հիմնադրամ, որպեսզի բիզնեսի հետ համատեղ մասնակցի որոշակի նախագծերի մեջ: 

«Մենք խնդիր ունենք բարելավելու բիզնես միջավայրը․ այդ նպատակով որոշակիորեն փոխվել է նաև էկոնոմիկայի նախարարության ուղղվածությունը, որի գլխավոր նպատակն է լինելու աջակցել գործարար հատվածին և ներդրումների իրականացմանը: Մեր թիմը միշտ բաց է լինելու և կանգնելու է ձեր կողքին՝ հնարավոր բոլոր խնդիրների լուծման ճանապարհին»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Տնտեսագետների կարծիքով կառավարության ներկայացրած ծրագրի բոլոր կետերն էլ իրագործելի են,  թեև կան դրույթներ, որոնք ավելի ընդհանուր ձևակերպում ունեն, ցանկալի կլիներ ավելի շատ կոնկրետություն և հստակություն մտցրվեր:

Որոշ ոլորտներում էլ նախատեսվող փոփոխությունները դրական ազդեցություն անշուշտ կթողնեն, ըստ մասնագետների, սակայն դրանք առայժմ բավարար չեն տնտեսության առջև ծառացած հիմնական խնդիրների լուծման համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: