ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հալեպում գրոհայինները բնակիչներից 300-ական դոլար են պահանջում մարդասիրական միջանցքներով դուրս թողնելու համար

zabelin / 123rf.com

Հալեպում գրոհայինները թռուցիկներ են տարածում, որոնցում խաղաղ բնակիչներից 300-ական դոլար են պահանջում իրենց վերահսկողության տակ գտնվող մարդասիրական միջանցքներով քաղաքը լքելու հնարավորության համար: Ինչպես հայտնում է РИА Новости , թռուցիկները տարածվել են «Ջեյշ ալ Ֆաթհ»-ի գերագույն ռազմական խորհրդի անունից:

«Մեր ղեկավարությունը գիտակցում է կառավարական բանակի կողմից Հալեպի թաղամասերի շրջափակման ու ռմբակոծությունների պատճառով քաղաքի խաղաղ բնակչության կրած տառապանքների չափը: Մեր եղբայրների հետ խորհրդակցությունից հետո, մենք թույլ կտանք մինչև 14 տարեկան և 55-ից բարձր բնակիչներին լքել քաղաքն այն պայմանով, որ նրանցից յուրաքանչյուրը վճարի 150.000 սիրիական լիրայի չափով գումար (300 դոլար) մեր եղբայրներին ռազմաճակատներում աջակցելու համար»,- նշվում է թռուցիկներում: 

Մեծաքանակ զոհերին խուսափելու համար սիրիացի և ռուս զինվորականները ստեղծել են 8 մարդասիրական միջանցք, որոնցով խաղաղ բնակիչները կարող են լքել Հալեպի արևելյան պաշարված շրջանները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 0 կմ/ժ
    12 C°
     
    21°  12° 
    06.05.2024
    20°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: