Ի՞նչն է կապում Թրամփին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ
Միլիարդատեր Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես տարբեր քաղաքական գործիչներ, ովքեր բացասական մեկնաբանություններ էին անում նրա հասցեին, սկսեցին վերածել դրանք լավագույն մաղթանքների: Այս առումով, սակայն, հարկ է նշել, որ Հարավային Կովկասի երկրները միշտ էլ դրական վերաբերմունք են ցուցաբերել թեկնածուին: Թրամփին որոշ չափով ճանաչում են Հարավային Կովկասում դեռ մինչ նրա նախագահական քարոզարշավը:
Պարզվում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահը քաջ ծանոթ է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ: Թրամփի հաղթելուց հետո Սաակաշվիլիին իր Facebook-ի էջում հայտարարել էր, որ ծանոթ է նրա հետ ավելի քան 20 տարի: «Մենք ընկերներ ենք, և ես ճշգրտորեն կանխատեսել էի նրա հաղթանակը», - գրել էր Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ ամերիկյան անշարժ գույքի մագնատ Դոնալդ Թրամփը Վրաստան էր այցելել 2012 թ.-ի ապրիլին` մասնակցելու Բաթումում «Trump Tower» նախագծի շնորհանդեսին: Ըստ The New Yorker-ի՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր այն ժամանակ, որ «Դոնալդ Թրամփը միշտ կարող է արտագաղթել: Եթե նա որոշի առաջադրվել Վրաստանի նախագահական ընտրություններին, ապա կարող է հաղթել»:
Նշենք, որ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահը գործարար հարաբերություններ ունի ոչ միայն Վրաստանի, այլև Ադրբեջանի հետ: Օրինակ, անցյալ տարի հայտարարվել էր, որ Թրամփը բավական շատ էր վաստակել խոշոր ադրբեջանական բիզնեսի ամենավիճելի գործիչներից մեկի՝ Անար Մամեդովի հետ գործարքի արդյունքում:
Ըստ ամերիկյան Mother Jones ամսագրի հետաքննության՝ Թրամփն ու Մամեդովը գործընկերներ էին դարձել Բաքվում Trump International Hotel և Tower նախագծի շրջանակներում: 33-հարկանի շքեղ հյուրանոցի շինարարության մասին գործընկերները հայտարարել էին 2014 թ.-ին: Հայտնի է, որ այն ոչ թե պատկանելու է Թրամփին, այլ այն առևտրային կառույցին, որը կոչվում է Garant Group, և որի նախագահն է վերոնշյալ Անար Մամեդովը:
Ինչևէ, ծրագրում մասնակցության համար Թրամփը նախորդ տարի ստացել էր առնվազն 2.5 մլն դոլար: Բանն այն է, որ միլիարդատերը թույլ էր տվել իր անունն օգտագործել հյուրանոցի համար և իր փորձով էր կիսվել նմանատիպ ծրագրերի իրականացման գործում:
Պետք է նշել, որ Անար Մամեդովն՝ Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի որդին է, ով Թրամփի հաղթելուց հետո շնորհավորեց նրա դստերը՝ Իվանկային:
Թրամփը ծանոթ է մեկ այլ ադրբեջանական գործարար Արազ Աղալարովի հետ, ով ապրում է Մոսկվայում: 2013 թ.-ին Թրամփն Աղալարովի առաջարկով «Միսս Տիեզերք» մրցույթն անցկացրեց ադրբեջանցի միլիարդատիրոջը պատկանող Crocus Expo-ում: Թրամփը նաև նկարահանվել է Էմին Աղալարովի «Ուրիշ կյանքում» տեսահոլովակում: Դրանից հետո Արազ և Էմին Աղալարովները հյուրընկալվել էին Թրամփի Նյու Յորքում գտնվող տանը: Անգամ խոսվում էր, որ Աղալարովը ֆինանսավորում է ԱՄՆ նախագահի թեկնածուի քարոզարշավը, սակայն գործարարը կտրականապես հերքում է այդ լուրը. «Ես ինքս ինձ չեմ կարող ֆինանսավորել, պետք է Միացյալ Նահանգների նախագահի՞ն ֆինանսավորեմ: Մենք բոլորս այնպիսի ճգնաժամի մեջ ենք, որ ժամանակ չունենք ԱՄՆ-ի նախագահով զբաղվելու, պետք է ինքներս սկզբում դուրս գանք տնտեսական այս բարդ իրավիճակից»:
Հետաքրքիր է, որ Աղալարովների ընտանիքը նախկինում մոտ է եղել Ադրբեջանի իշխանական կլանի հետ, մինչ երգիչ Էմին Ագալարովի և Ադրբեջանի նախագահի դուստր Լեյլա Ալիևայի ամուսնալուծությունը:
Իհարկե, ամերիկյան միլիարդատերը չէր կարող խուսափել նաև հայերի հետ շփումից: Տարիներ առաջ՝ 2007 թ.-ին, հայ նկարչուհի Լիլի Խարչիկյանը նկարել էր ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարը, ով խոստացել էր կախել նկարը իր նյույորքյան տներից մեկի պատին, քանի որ շատ էր հավանել այն:
Անցյալ տարի ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը սոցիալական ցանցում Թրամփի հետ իր համատեղ լուսանկարը հրապարակեց: Հայտնի է միայն, որ այս երկու սկանդալային դեմքերը հանդիպել էին Լաս Վեգասում, սակայն պարզ չէ, թե ինչն էր դրա առիթ հանդիսացել:
Թրամփի և հայկական սփյուռքի ներկայացուցչի միջև հնարավոր գործարք կարող էր լինել նաև Trump հյուրանոցում The National ռեստորանի բացումը, որը պետք է ղեկավարեր ամերիկահայ անվանի խոհարար Ջեֆրի Զաքարյանը, սակայն հուլիսին, երբ նախագահի թեկնածուն իր նախընտրական արշավի ժամանակ նվաստացնող խոսքեր ուղղեց մեքսիկացիներին, ասելով, որ նրանք բոլորը հանցագործներ են, Զաքարյանը հրաժարվեց բանակցություններից՝ պատճառաբանելով Թրամփի և իր արժեհամակարգերի տարբերությունը:
Մնում է հուսալ, որ արդեն իսկ իր նախագահության ընթացքում Թրամփի արժեքները չեն հակասի համամարդկային արժեքներին, իսկ ինքն ավելի հետաքրքրված կլինի հայերի և Հայաստանի հետ բարեկամությամբ:
այլ նյութեր այս թեմայով
- Բլումբերգը թեկնածություն կառաջադրի ԱՄՆ նախագահական ընտրություններին 77-ամյա Բլումբերգը 2002-2013 թթ. զբաղեցրել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը: Նա հայտնի է նաև՝ որպես ֆինանսական լուրերի...
- «Ցնցող հաղթանակ այս գիշեր: Շնորհակալություն բոլորին». Թրամփը՝ Կոնգրեսի ընտրությունների մասին ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին անցկացված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն Սենատում...
- Թրամփի հակառակորդները վնաս են հասցնում ԱՄՆ-ի հեղինակությանը.Պուտին Պուտինը նշել է, որ նրանք հարգանք չեն ցուցաբերում Թրամփի օգտին քվեարկած ընտրողների նկատմամբ:
- Իրատեսակա՞ն է արդյոք Դոնալդ Թրամփի պաշտոնանկությունը ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի վարքագիծը, ով հայտնի է դարձել որպես մինչ օրս ԱՄՆ-ի պատմության մեջ եղած «ամենաարտասովոր»...
- Թրամփ 102 (ՏԵՂԵԿԱՆՔ) Թրամփի արտաքին քաղաքականությունը հետապնդում էր մեկ հիմնական նպատակ՝ ամրապնդել ԱՄՆ դիրքերը համագործակցության...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ