Թրամփ 102 (ՏԵՂԵԿԱՆՔ)

Մայիսի 2-ին լրացավ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման 102 օրը: Թրամփի պաշտոնավարման մասին մեկնաբանությունները շատ են՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական: Ինքը՝ Դոնալդ Թրամփն, իր պաշտոնավարման 100 օրերն անվանել է ամենահաջողվածն ԱՄՆ պատմության ընթացքում: Ստորև անդրադառնանք ԱՄՆ 45-րդ նախագահի պաշտոնավարման 102 օրերին, խոսելով ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած հիմնական զարգացումների մասին:
Պետք է փաստենք, որ իր պաշտոնավարման 102 օրերի ընթացքում, Թրամփը դեռևս չի իրականացրել իր առաջին արտերկյա այցը, փոխարենը ԱՄՆ նախագահն ընդունել է իր արտասահմանյան գործընկերներին (Չինաստանի նախագահին, Կանադայի վարչապետին, Իսրայելի վարչապետին, Գերմանիայի կանցլերին, Մեծ Բրիտանիայի վարչապետին և այլն): ԱՄՆ նախագահի առաջին պաշտոնական հանդիպումը տեղի ունեցավ իր պաշտոնավարման 8-րդ օրը՝ հունվարի 27-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ:
Այս համատեքստում հետաքրքիր է նկատել, որ Թրամփի առաջին պաշտոնական հեռախոսազրույցը տեղի է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայիս նախագահ Յակոբ Զումայի հետ: Թեպետ հեռախոսազանգի մասին մանրամասներ չեն նշվում, վերլուծաբանների կարծիքով խոսակցության թեման եղել է տնտեսական, քանի որ Հարավաֆրիկյան Հանրապետության տարածքում գործում է 600 ԱՄՆ ձեռնարկություն:
Վերլուծելով պաշտոնավարման 102 օրերի ընթացքում ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքականությունն, իրականացրած պաշտոնական հանդիպումները, պետք է փաստենք, որ այս ընթացքում Թրամփն ակտիվ արտաքին քաղաքականություն է վարել հետևյալ հիմնական ուղղություններով՝ հարևաններ (Կանադա, Մեքսիկա), Ասիա, ԵՄ և Մերձավոր Արևելք:
Հարևաններ
Հարևանների հետ Թրամփի վարած քաղաքականությունն այս ընթացքում այնքան էլ հարթ չի ընթացել: Հենց պաշտոնավարման 7-րդ օրը ԱՄՆ նախագահն առաջարկում է Մեքսիկայից ներկրվող ապրանքների վրա ավելացնել 20% հարկ` այս կերպ փորձելով Մեքսիկային ստիպել վճարել դեռևս նախընտրական ժամանակաշրջանում իր կողմից ծրագրած ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատի կառուցման համար: Սա պատճառ է հանդիսանում, որ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին չեղարկի ԱՄՆ նախագահի հետ ծրագրված հանդիպումը: Մեկ հարևանի հետ համեմատաբար վատ հարաբերությունները Թրամփը փորձում է բալանսավորել մյուս հարևանի՝ Կանադայի հետ հարաբերությունների զարգացումով: Իր պաշտոնավարման երկրորդ ամսվա վերջին նա ընդունում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին և խոստանում «առևտրի կամուրջներ կառուցել միմյանց միջև»:
Եթե փորձենք ընդհանրական գնահատական տալ Թրամփի՝ հարևանների հետ վարած քաղաքականությանը, ապա պետք է փաստենք, որ հնարավորինս կոշտ քաղաքականություն դրսևորելով՝ Թրամփը փորձում է հարևանների հետ քաղաքականությունն առավելագույնս ծառայացնել ԱՄՆ շահերին: Սակայն միևնույն ժամանակ, լինելով գործարար, Թրամփը հասկանում է, որ ԱՄՆ չի կարող շահել վերջիններիս հետ հարաբերությունների վատթարացումից: Թերևս սա է պատճառը, որ ԱՄՆ նախագահն ի վերջո հայտարարեց, որ չի պատրաստվում դեռևս խզել Ազատ առևտրի մասին հյուսիսամերիկյան համաձայնագիրը (ԱՄՆ, Մեքսիկայի և Կանադայի միջև)՝ միևնույն ժամանակ, դիրքերը չզիջելու համար շեշտելով, որ Կանադայի և Մեքսիկայի առաջնորդներն իրենք են խնդրել վերաբանակցել համաձայնագրի շուրջ առկա պայմանները:
Ասիա
Թրամփի պաշտոնավարման հենց առաջին օրերից ասիական տարածաշրջանը գտնվում է Թրամփի վարչակարգի ուշադրության կենտրոնում: Պատահական չէ, որ Թրամփի պաշտոնավարումից ի վեր, ԱՄՆ 3 բարձրաստիճան պաշտոնյա՝ ԱՄՆ փոխնախագահն, ԱՄՆ պետաքարտուղարը և ԱՄՆ պաշտպանության նախարարը, իրականացրեցին այցեր տարածաշրջան: Նման բարձրաստիճան այցերը նպատակ էին հետապնդում ամրապնդելու տարածաշրջանում ԱՄՆ հիմնական դաշնակիցների հետ ունեցած տնտեսական հարաբերություններն, ինչպես նաև համագործակցությունը պաշտպանական ոլորտում: Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա տարածաշրջանում առկա հակամարտությունների ֆոնին Թրամփի վարչակարգը փորձում է Չինաստանի հետ համագործակցության եզրեր գտնել՝ լուծելու Կորեական հակամարտությունը: Պատահական չէ, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինին հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը վերջինիս «մեծ մարդ» համարեց և նշեց որ Չինաստանը կարող է օգնել ԱՄՆ-ին Հյուսիսային Կորեայի հակամարտության լուծման հարցում:
Եվրոպա
Եվրոպական երկրների հետ հարաբերությունները նույնպես այս օրերի ընթացքում եղել են ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ուշադրության կոնտրոնում: Սակայն, ի տարբերություն ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի, եվրոպական գործընկերների հետ վարած քաղաքականությանը, որտեղ համագործակցությունը կառուցվում էր ԵՄ-ի՝ որպես ընդհանրական կառույցի հետ, Թրամփը կարևորում է եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունները: Պատահական չէ, որ Մեծ Բրիտանայի վարչապետ Թերեզա Մեյի՝ ԱՄՆ պաշտոնական այցի ժամանակ, Թրամփն անկեղծորեն խոստովանեց, որ Brexit-ն «օրհնություն» է աշխարհի համար և որ ԱՄՆ և Մեծ Բրիտանիան հետագայում ունենալու են «առանձնահատուկ հարաբերություններ»: Եվրոպացի գործընկերների հետ Թրամփի քաղաքականությունն Օբամայի մինչ այդ վարած քաղաքականությունից տարբերվեց նաև նրանով, որ Թրամփն իր եվրոպացի գործընկերների առաջ դրեց հստակ պահանջ՝ ունենալու սեփական ներդրումը սեփական անվտանգության երաշխավորման հարցում: Նման քաղաքականության վառ դրսևորումն էր այն, որ Սպիտակ տանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ, համաձայն տարածված լուրերի, Թրամփը Մերկելին ՆԱՏՕ շրջանակներում 300 միլիարդ դոլարի վճարման ապրանքագիր ներկայացրեց:
Մերձավոր Արևելք
Թրամփը Մերձավոր Արևելքում վարած իր քաղաքականության միջոցով փորձեց, ինչպես ինքն էր քարոզարշավի ժամանակ հաճախ շեշտում, «վերականգնել ԱՄՆ միջազգային վարկանիշը և ԱՄՆ հանդեպ հարգանքը»: Թերևս սրանով կարելի է բացատրել ԱՄՆ վերջին ավիահարվածները Սիրիայում և Աղֆանստանում: Այս առումով պատահական չէ, որ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը, Հյուսիսային Կորեայի հանդեպ ԱՄՆ հնարավոր գործողությունների մասին խոսելիս անդրադարձավ Սիրիայում և Աֆղանստանում ԱՄՆ ավիահարվածներին, որոնք, ըստ վերջինիս, խոսում են ԱՄՆ «ուժի և վճռականության մասին»: Չնայած սրան, պետք է փաստել, որ իր պաշտոնավարման ընթացքում Դոնալդ Թրամփը, հավատարիմ լինելով իր նախապես հայտարարած քաղաքականությանը, փորձել է Մերձավոր Արևելքի հակամարտություններում ԱՄՆ ներգրավածությունը մեծացնելու փոխարեն գտնել այնտեղ դաշնակիցներ, ում միջոցով հնարավոր կլինի պայքարել ահաբեկչության դեմ: Սրանով է թերևս պայմանավորված, որ անկախ առկա անհամաձայնություններից, Թրամփի վարչակարգը շարունակում է համագործակցության եզրեր փնտրել Ռուսաստանի և իր ՆԱՏՕ գործընկեր Թուրքիայի հետ:
Հայաստան
Վերջում, եթե անդրադառնանք մեզ համար կարևոր հայ-ամերիկյան հարաբերություններին, ապա պետք է փաստենք, որ հայ-ամերիկյան հարաբերություններում զարգացումներն այս ընթացքում սահմանափակվել են տեղի ունեցած երկկող պաշտոնական հեռախոսազրույցներով: Դեկտեմբերի 2-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսարույց է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում կողմերը հույս են հայտներ, որ հայ-ամերիկյան համագործակցության արդի բարձր մակարդակը ոչ միայն կպահպանվի, այլ նոր լիցք կստանա: Մարտի երեքին հեռախոսազանգ է տեղի ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի միջև: Երկկողմ համագործակցության օրակարգային հարցերից բացի, ԱՄՆ պետաքրտուղարը երախտագիտություն է հայտնել միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի նշանակալի ներդրման համար և բարձր է գնահատել Սիրիայից տասնյակ հազարավոր փախստականներին Հայաստանում ապաստան տալու հանգամանքը։ Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ Թիլերսոնը վստահեցրել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է ակտիվ աջակցությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
Իսկ Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին, ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը, հավատարիմ մնալով ԱՄՆ այս հարցում տարվող ներկայիս քաղաքական գծին, օգտագործեց «Մեծ եղեռն» եզրույթը: Իսկ արդեն Թրամփի նախագահության 102-րդ օրը՝ մայիսի 2-ին, Նալբանդյանի և Թիլերսոնի միջև տեղի է ունեցել նամակների փոխանակում՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Նամակում Ռեքս Թիլերսոնը կարևոր է Միացյալ Նահանգների շարունակական համագործակցությունը Հայաստանի կառավարության, գործարար շրջանակների և քաղաքացիական հասարակության հետ, իսկ «վերջին տարիներին պատմական բարձր մակարդակի հասած ԱՄՆ ներդրումները Հայաստանում» համարել խոստումնալի: Այս համատեքստում պետք է նաև փաստել, ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանի նշանակման հարցում ևս դեռևս չկա հստակեցում:
Եթե փորձենք ամփոփել Թրամփի իշխանության 102 օրերը, ապա պետք է փաստենք, որ Թրամփի իշխանության առաջին 102 օրերին վերը թվարկված հիմնական ուղղություններով (հարևաններ, Եվրոպա, Ասիա, Մերձավոր Արևելք ) Թրամփի արտաքին քաղաքականությունը հետապնդում էր մեկ հիմնական նպատակ՝ ամրապնդել ԱՄՆ դիրքերը համագործակցության առկա ձևաչափերում, որպեսզի դրանք հետագայում առավելագույնս կարողանան ծառայել ԱՄՆ շահերին:
այլ նյութեր այս թեմայով
- Բլումբերգը թեկնածություն կառաջադրի ԱՄՆ նախագահական ընտրություններին 77-ամյա Բլումբերգը 2002-2013 թթ. զբաղեցրել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը: Նա հայտնի է նաև՝ որպես ֆինանսական լուրերի...
- «Ցնցող հաղթանակ այս գիշեր: Շնորհակալություն բոլորին». Թրամփը՝ Կոնգրեսի ընտրությունների մասին ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին անցկացված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն Սենատում...
- Թրամփի հակառակորդները վնաս են հասցնում ԱՄՆ-ի հեղինակությանը.Պուտին Պուտինը նշել է, որ նրանք հարգանք չեն ցուցաբերում Թրամփի օգտին քվեարկած ընտրողների նկատմամբ:
- Իրատեսակա՞ն է արդյոք Դոնալդ Թրամփի պաշտոնանկությունը ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի վարքագիծը, ով հայտնի է դարձել որպես մինչ օրս ԱՄՆ-ի պատմության մեջ եղած «ամենաարտասովոր»...
- Թրամփ-Պուտին «սիրավեպն» ավարտվո՞ւմ է Թրամփի ՌԴ հանդեպ վարած քաղաքականության տրամաբանությունը լավ հասկանալու համար բավական է ընթերցել «Գործարքի արվեստը»...
-
15:32
Արցախում 135 քաղաքացի ստացել է վառելափայտ և վառարաններ
-
15:01
Այսօր մենք Լեռնային Ղարաբաղում ականատես ենք ծանր հումանիտար ճգնաժամի. Արմեն Գևորգյան
-
14:38
Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը հետաքննվում է առաջնահերթության բարձր աստիճանով. ԻԻՀ ԱԳՆ
-
13:43
Իմ մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն վստահությունը, որ միասին մենք շատ բանի կարող ենք հասնել. Ռուբեն Վարդանյան
-
12:01
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետին
-
11:55
ԱԱԾ-ն կոչ է անում խուսափել ոչ պաշտոնական կայքերում հրապարակվող կասկածելի ծրագրերում ներդրում կատարելու առաջարկներից
-
11:36
ԵՄ-ն ամենաբարձր մակարդակում ջանքեր է գործադրում՝ նպաստելու ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Մորա
-
11:03
Իրանում Ադրբեջանի դեսպանատունը հարձակման է ենթարկվել, կա զոհ ու վիրավոր
-
10:51
ԵԽԽՎ-ն զեկույց է հրապարակել՝ Ադրբեջանին կոչ անելով բացել Լաչինի միջանցքը, ազատ արձակել հայ գերիներին
-
10:44
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումն ու արցախցիների համար հումանիտար ճգնաժամի ստեղծումը ցեղասպանական ակտ է. Կիպրոսի ներկայացուցիչ
-
10:38
Արցախի ժողովրդին նվիրաբերված հումանիտար բեռը շարունակում է մնալ Գորիս քաղաքում. Տեղեկատվական շտաբ
-
10:30
Տեղի է ունեցել Քրիստինա Քվինի երդմնակալությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
-
10:09
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին
-
09:57
Միայն մեկ ճանապարհ կա ստուգելու` Ադրբեջանը ճիշտ է ասում, թե ոչ. Ռուբեն Ռուբինյան
-
09:40
ԱՄՆ կոնգրեսականները բանաձևով կոչ են անում Բայդենին դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
-
09:10
ԱՄՆ-ը ողջունում է Երևանի և Բաքվի միջև վստահության ամրապնդման ԵՄ-ի ջանքերը
-
09:00
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
21:03
Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
-
20:05
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալին
-
19:26
Արցախի կանայք այսօր բաց նամակով դիմել են Եվրահանձնաժողովի նախագահին. Ռուբեն Վարդանյան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:09
SOS - ԱՐՑԱԽ․ Հրատապ գործողությունների ծրագիր
-
19:13
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց մարտական դիրքեր
-
00:08
Հուսառատությամբ համախմբվենք ազգային ու պետական շահերի շուրջ. Գարեգին Բ-ի ուղերձը
-
19:57
Տարին բարդ էր, գալիքը, ըստ ամենայնի, լինելու է էլ ավելի բարդ. Ռոբերտ Քոչարյան
-
15:06
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար ստեղծված են բոլոր պայմանները. Ալիև
-
18:05
Իրանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում երկրի հարավում
-
17:48
Նոր տարում և հաջորդ տարիներին ևս միակ մաղթանքս ու հորդորս մեր ժողովրդին պայքարն է․ Սերժ Սարգսյան
-
20:09
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Բենեդիկտոս XVI-ի մահվան կապակցությամբ
-
14:30
Պեսկովը կասկածի տակ է դրել Անկարայի կողմից Կիևին կասետային զինամթերքի մատակարարման մասին լուրերի հավաստիությունը
-
16:19
Եղանակը Հայաստանում․ առաջիկա 5 օրվա կանխատեսում
Խոնավություն՝ 28%
Քամի՝ 0,51 կմ/ժ