ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրատեսակա՞ն է արդյոք Դոնալդ Թրամփի պաշտոնանկությունը

PopSugar

ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի վարքագիծը, ով հայտնի է դարձել որպես մինչ օրս ԱՄՆ-ի պատմության մեջ եղած «ամենաարտասովոր» նախագահ, շարունակում է պաշտոնյաներին մտածելու տեղիք տալ՝ նրա պաշտոնանկությունը կազմակերպելու հնարավորությունների վերաբերյալ։

Այս անգամ Դեմոկրատ կոնգրեսական Ջեմի Ռասկինը, որը ներկայացնում է ԱՄՆ Մերիլենդ նահանգը, հեղինակել է օրինագծի նախագիծ, որը ենթադրում է հետաքննություն անցկացնել  առ այն, որ Թրամփն ունակ չէ զբաղեցնել նախագահի պաշտոնըլ:

Օրինագծի նախագիծը հիմնված է ԱՄՆ Սահմանադրության 25-րդ փոփոխության վրա: Փոփոխության 4-րդ բաժինն ասում է. «Երբ փոխնախագահը, ինչպես նաև գործադիր գերատեսչությունների ղեկավար կազմը կամ Կոնգրեսի նման մարմնի մեծամասնությունը, կարողանան օրենքով սահմանված կարգով ներկայացնել նախագահին Ներկայացուցիչների պալատի կողմից գրավոր հռչակագիր առ այն, որ նախագահն ի վիճակի չէ իր պաշտոնի լիազորություններն ու պարտականությունները կատարել, այդ ժամանակ փոխնախագահն անմիջապես ստանձնում է նախագահի պաշտոնակատարի լիազորություններն ու պարտականությունները»:

Նշենք, որ փոփոխությունն ընդունվել է 1967 թ. նախագահ Ջոն Քենեդիի սպանությունից հետո: Փոփոխությունը նպատակ ունի ժամանակավորապես փոխանցել իշխանությունը նախագահից փոխնախագահին, և օգտագործվել է այն ժամանակ, երբ Ռոնալդ Ռեյգանը և Ջորջ Բուշը վիրահատությունների են ենթարկվել, հաղորդում է նույն աղբյուրը:

Սակայն, ինչպե՞ս են կոնգրեսականները պատրաստվում ապացուցել, որ Դոնալդ Թրամփն «անզոր է»: Օրինագծի հեղինակ Ջեմի Ռասկինը, պատասխանելով հարցին, նշել է, որ իրենք պատրաստվում են ստեղծել անկախ հանձնաժողով, որը կսահմանի, թե արդյո՞ք նախագահը ֆիզիկապես կամ հոգեբանորեն համապատասխանում է իր պաշտոնին:

Որքանո՞վ է իրատեսական նման օրինագծի հաջողությունը: Պետք է նշել, որ մինչ օրս օրինագծին աջակցել է ընդամենը 20 դեմոկրատ, և ոչ մի հանրապետական, և այն դեռևս մեծամասնության աջակցության կարիք ունի: Բացի այդ, Սահմանադրության համապատասխան հատվածում նշվում է, որ «Նախագահի անկարողությունը՝ կատարելու իր գրասենյակի լիազորություններն ու պարտականությունները» պետք է ստորագրի նաև փոխնախագահը: Հաշվի առնելով, որ մինչ այժմ ԱՄՆ փոխնախագահի և նախագահի միջև տարաձայնություններ չեն եղել, հիմքեր չկան կարծելու, որ փոխնախագահը կմասնակցի նման քարոզարշավին: Այսպիսով, այս փուլում կարելի է եզրակացնել, որ օրինագծի հաջողությունն այդքան էլ իրատեսական չէ:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.11.2024
       
    26.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: