ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայազգի «գորշ կարդինալը» Թրամփի թիմում

armradio.am

Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավի սկզբում ոչ-ոք լուրջ չէր վերաբերվում միլիարդատեր Դոնալդ Թրամփին, նա այնուամենայնիվ հաջողեց դառնալ ԱՄՆ նախագահ: Շատ վերլուծաբաններ կապում են դա, ի թիվս այլ պատճառների, հունիսին՝  նախընտրական քարոզարշավի ժամանակ նոր ավագ խորհրդականի նշանակմամբ: Խոսքը հանրապետական ​​Քիթ Նահիգյանի մասին է, ով ղեկավարում է Վաշինգտոնում Nahigian Strategies ընկերությունը, որը զբաղվում է PR-ռազմավարությամբ և հասարակության հետ կապերով: Քիթի հետ միասին աշխատում է նրա եղբայր Քենը, ով իրավական հարցերով խորհրդատու է և հանրային քաղաքականության հարցերով տնօրեն: Նշենք նաև, որ Քիթն ու նրա թիմն Ամերիկայում ամենաթանկ խորհրդատուների ցուցակում են գտնվում: Եվ Թրամփի հաղթանակը ցույց է տալիս, որ գումարն իրոք արժե դրան:

Մասնակցությունը Թրամփի նախընտրական քարոզարշավին Նահիգյանի առաջին փորձը չէր: Նախկինում նա ակտիվորեն մասնակցել է տարբեր քաղաքական գործիչների արշավների, այդ թվում `ԱՄՆ-ի Կոնգրեսում «հայկական խմբի» անդամ Ռոբերտ Դոլդի, ինչպես նաև ծայրահեղ պահպանողական կոնգրեսական Միշել Բաքմանի, ով նախագահի թեկնածու էր 2012 թ.-ին:

Վերջին 20 տարվա ընթացքում Քիթի հիմնական գործունեությունը քաղաքական ու կառավարական խորհրդատվությունն է եղել: Նա եղել է սենատորների, կոնգրեսականների, ինչպես նաև նախագահ Բուշի առաջին վարչակազմի խորհրդատու:

Իր բազում պաշտոնների երկար ցուցակում Նահիգյանը եղել է ԱՄՆ փոխնախագահի հատուկ խորհրդական, Նյու Ջերսիի նահանգապետի ավագ խորհրդական, հատուկ գաղտնիքների գծով ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության անդամների խորհրդական: Ինչպես տեսնում ենք Քիթ Նահիգյանի գործունեությունից, նա բնավ հայտնի հասարակական գործիչ չէ, և նախընտրում է միշտ ստվերում մնալ: Մամուլը դժգոհում է, որ նա չի մեկնաբանում լրատվամիջոցներին հետաքրքրող հարցերը: Horizon Weekly-ն նշում է, որ Նահիգյանին «Հայկական Ֆելլինի» են անվանում այն բանի համար, որ նա ցանկացած ընտրարշավի ժամանակ բեմադրում է հստակ, անգամ դաժան թեկնածուների կերպարներ:

Հաշվի առնելով Դոնալդ Թրամփի սկանդալային կերպարը՝ նրան հենց այդպիսի մի խորհրդական էր անհրաժեշտ՝ նախագահական ընտրություններում հաղթելու համար: Եվ պետք է նշել, որ այն բանից հետո, ինչ Նահիգյանն ու իր թիմը միացան Թրամփին, թեկնածուի վարկանիշը նկատելիորեն աճեց, ինչը հանգեցրեց նրան հաղթանակին:

Նշենք նաև, որ, ըստ շրջանառվող տեղեկության, Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ դառնալուց հետո Նահիգյանը շարունակելու է ծառայել որպես նրա ավագ խորհրդական: Դե ինչ, նման արտասովոր մարդու համար, ինչպիսին Թրամփն է, միշտ էլ պետք է լավ «ռեժիսոր»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: