ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան մտադիր չէ հրաժարվել ԵՄ-ին անդամակցելու հայտից

Umit Bektas / Reuters

Թուրքիան մտադիր չէ հրաժարվել Եվրամիությանն անդամակցելու հայտից, սակայն Բրյուսելը պետք է գիտակցի, որ չի կարող ապահովել իր անվտանգությունն առանց Անկարայի: Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

«Մենք մտադիր չենք հրաժարվել ԵՄ-ին անդամակցելու հայտից: Եվրամիությունը պետք է շատ լավ մտածի այն քայլերի մասին, որոնք ձեռնարկում է ոչ թե հանուն մեզ, այլ հանուն սեփական ապագայի: Իսկ Եվրամիության անվտանգությունն ու ապագան առանց Թուրքիայի հնարավոր չեն», - ասել է նա:

Թուրքիայի և ԵՄ միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանը նոյեմբերի 24-ի բանաձև է ընդունել, որով կոչ է արվում կասեցնել Թուրքիայի հետ բանակցությունները` հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին մասնակցության մեջ կասկածվող անձանց դեմ թուրքական ռեժիմի զանգվածային հետապնդումների պատճառով: Այս բանաձևը կտրուկ արձագանքի է արժանացել Անկարայում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: