ԵՐԵՎԱՆ -1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 455,97 դրամ ԱՐԾԱԹ - 259,35 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 785,72 դրամ

Մեքսիկայի նախկին նախագահը միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին

auroraprize.com

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը հաստատել է Էռնստո Սեդիլյոյի նշանակումը որպես 2017թ. «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ: Մեքսիկայի նախկին նախագահը Նյու Յորքում միացել է Ընտրող հանձնաժողովի հարգարժան անդամներին՝ խորհրդակցելու մրցանակի 2017թ. հավակնորդների ընտրության շուրջ:

Լինելով Մեքսիկայի նախագահ՝ Սեդիլյոն երկրում իրականացրել է կարևոր ժողովրդավարական և սոցիալական բարեփոխումներ ու մասնակցել է համաշխարհային հանրությանն սպառնացող մի շարք լուրջ մարտահրավերների լուծմանն ուղղված նախաձեռնություններին: Սեդիլյոն Ֆրանկլին Դ. Ռուզվելտի անվան «Խիզախության մրցանակի» դափնեկիր է (Franklin D. Roosevelt Freedom from Fear Award): 2005-2011թթ. նա գլխավորել է «Գլոբալ զարգացման ցանցը»: Ներկայում նա Յեյլի համալսարանի «Գլոբալիզացիայի ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրենն է, որի ուշադրության կենտրոնում միջազգային զարգացման ծրագրեր են:

«Ուրախ եմ ողջունելու նախագահ Սեդիլյոյին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում: Նա իր մեծ փորձառությամբ անգնահատելի ներդրում կունենա այս ակնառու ժյուրիի կազմում», - ասել է Նյու Յորքի Կարնեգի կորպրացիայի նախագահ, «Ավրորա» մրցանակի համահիմնադիր և Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը: «Նախագահ Սեդիլյոյի հեղինակությունը` որպես սոցիալական և քաղաքական բարեփոխումների առաջադեմ պաշտպան, ինչպես նաև մարդասիրության ոլորտում ճանաչված առաջնորդի համբավը հսկայական ազդեցություն կունենան «Ավրորա» մրցանակի հաջորդ դափնեկրի ընտրության գործում»:

«Ես հպարտ եմ՝ միանալու այս հարգարժան Ընտրող հանձնաժողովին, որի կազմում աշխարհում կարիքավորների խնդիրների համար պայքարող այսպիսի ականավոր պաշտպաններ կան, - ասել է Էռնեստո Սեդիլյոն,- անհամբերությամբ սպասում եմ՝ մեծարելու նրանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը, փրկում են այլոց և մարմնավորում են այն լավագույնը, որն այսօր մեզ դարձնում է գլոբալ մարդկային համայնք»:

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են ինը հումանիտար գործիչներ աշխարհի տարբեր ծայրերից: Նրանց բացառիկ նվաճումներն անգնահատելի նպաստ են բերում մարդասիրական ջանքերին, որոնք արժանի են համաշխարհային ճանաչման:

Սեդիլյոն միանում է «Ավրորա» մրցանակի գործող Ընտրող հանձնաժողովին, որի կազմում ընդգրկված են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Օսկար Արիասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքերի ոլորտում ակտիվիստ Հինա Ջիլանին, Միժազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ և Ավստրալիայի նախկին վարչապետ Գարեթ Էվանսը, «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Վարդան Գրեգորյանը և օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին:

Էռնեստո Սեդիլյոն այսօր Նյու Յորքում պաշտոնապես ծանոթացել է Ընտրող հանձնաժողովի մյուս անդամներին և մասնակցել է քննարկմանը, որտեղ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովն ուսումնասիրել է եռամսյա առաջադրումների փուլում ներկայացված և նախընտրական փուլն անցած բոլոր թեկնածությունները: Ընտրող հանձնաժողովին նաև ներկայացվել է 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության և դրան նախորդող միջոցառումների մանրամասները: 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները կհայտարարվեն ապրիլի 24-ին: Բոլոր հավակնորդները կհրավիրվեն և մեծարման կարժանանան 2017թ. մայիսի 28-ին Երևանում՝ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 74%
Քամի՝ 5 կմ/ժ
-1 C°
 
   
11.12.2019
-1°   
12.12.2019
Հարցում

Արդյոք Հայաստանի իշխանությունները բավարար չափո՞վ են տեղեկացնում մեր հասարակությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին: