ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ-իրանական ազատ տնտեսական գոտին նոր նշանակություն կհաղորդի Հայաստանին ԵԱՏՄ կազմում

Հունվարի 16-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան հանդես եկավ հայտարարությամբ, որում նշվեց, որ ԵԱՏՄ հավանության է արժանացրել հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտի ստեղծելու գաղափարը: Նշենք, որ Հայաստանն Իրանի հետ ազատ տնտեսական գոտի ստեղծելու հարցը ԵԱՏՄ-ում բարձրացրել էր նախորդ տարվա վերջին:

Հասկանալի է, որ ցանկացած միությունում, որևիցէ սեփական նախաձեռնության հավանությանն արժանանալու համար, ցանկացած երկիր պետք է ամուր դիրքեր ունենա: Այլ կերպ ասած, անհրաժեշտ է ունենալ համախառն  դրական ցուցիչներ ապահովողի դերակատարություն, ինչն էլ հիմք կհանդիսանա ենթադրելու, որ այդ կողմի առաջարկությունները կարող են բխել միության  համընդհանուր շահերից:

Հայաստանի համար 2016թ.-ն այդ առումով բավական բեղմնավոր տարի էր: Եթե միայն համադրենք մի քանի ցուցանիշներ, որոնք կարողացան ապահովել ԵԱՏՄ տնտեսական աշխուժություն, կստացվի, որ Հայաստանն ունի իր հստակ դերակատարությունն այդ հարցում: Դրանցից թերևս մի քանիսը. արդյունաբերության միջին 4.7 տոկոսանոց աճն, այն դեպքում, երբ ԵԱՏՄ մյուս երկրներում այդ ցուցանիշը բռնել էր անկման ուղին, ԵԱՏՄ առևտրաշրջանառության համախառն ծավալում (առավելապես արտահանման մասով) Հայաստանի գրանցած կտրուկ աճն այն դեպքում, երբ միության մյուս երկրների մոտ ցուցանիշի զգալի փոփոխություն չի նկատվել: Այս ամենը  ցույց տվեց, որ Հայաստանը միության ներսում շնչող և մակրոտնտեսական ցուցանիշների առումով ֆոն փոխող երկիր է: Այդ մասին, ի դեպ, հայտնել է նաև Վալովայան՝ նշելով, որ Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանումը նախորդ տարի ավելացել է 156 տոկոսով, ընդ որում՝ ոչ միայն դեպի ՌԴ, այլև՝ Միության մյուս երկրներ:

Վերադառնալով հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման ԵԱՏՄ-ի հայտնած աջակցության թեմային, կարելի է ասել, որ սա միաժամանակ երկու կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Մի կողմից  մեծ խթան կհանդիսանա հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման համար՝ էներգետիկայի դաշտից տեղափոխելով համագործակցությունը նաև այլ հարթություններ: Մյուս կողմից, կարծես թե, առավել առարկայական կդառնա տարածաշրջանում ԵԱՏՄ կշիռը մեծացնելու գործընթացում ՀՀ դերը, այդ թվում նաև՝ Իրանը-ԵԱՏՄ սերտ համագործակցությունն ապահովելու միջոցով:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: