ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բոլորը մեկ մարդ դարձան, սակայն այդ ամենը պետք է միշտ լինի՝ ոչ միայն պատերազմի ժամանակ. Տելման Մարկոսյան

Նկարը՝ Տելման Մարկոսյանի ֆեյսբուքյան էջից

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Բանակի օրվա խորհուրդը վերարժևորվեց՝ իր մեջ ներառելով հայկական բանակի մերօրյա հերոսների նոր անուններ....

«Արմեդիա» ՏՎԳ զրուցակիցն է Ապրիլյան պատերազմի օրերին Թալիշում զինվորական ծառայությունն իրականացրած Տելման Մարկոսյանը:  Տելմանը Թալիշում է եղել մինչև ապրիլի 5-ը, դրանից հետո հոսպիտալացվել է՝ ստացած բազմաթիվ բեկորային վնասվածքների պատճառով, և չնայած դրան, մերօրյա հերոսի խոսքերով բանակային կյանքի ընթացքում նա ոչ մի դժվարություն չի տեսել... Տելմանը վստահ է, որ կյանքը բանակում կարելի է գնահատել անհատապես՝ «յուրաքանչյուր ոք յուրովի է ծառայում, կառուցում բանակային կյանքը»:

Տելմանը բանակ-հասարակության կապը դրական է գնահատում: Նրա խոսքերով զինվորի նկատմամբ հարգանքը թե՛ սպայական անձնակազմի կողմից, թե՛ հասարակության կողմից մշտապես բարձր է եղել, սակայն Ապրիլյան պատերազմից հետո ակնհայտորեն այդ ամենն ավելի է ուժգնացել: «Բոլորը մեկ մարդ դարձան, սակայն այդ ամենը պետք է միշտ լինի՝ ոչ միայն պատերազմի ժամանակ»,- նշում է Տելմանը:

«Պատերազմի ժամանակ մեզ համար առավելություն էր համախմբվածությունը, բանակի ոգու հարստությունը: Գլոբալ առումով՝ հայկական բանակի առավելությունը մարդկային գործոնն է: Այն, որ սպան հարգանք և խստություն ունի զինվորի նկատմամբ, զինվորն էլ՝ սպայի, այն, որ միմյանց հասկանում են միանգամից, ոչ թե այլ՝ միջնորդավորված միջոցներով»,- հայոց բանակի մասին իր կարծիքն է կիսում մեր զրուցակիցը:

Հայ զինվորին Տելմանը բնութագրեց շատ պարզ՝  ուղղակի «հայ զինվոր» (ժպտում է): Բանակային կյանքի ամենատպավորիչ երևույթն առանձնացնելու խնդրանքին Տելմանը նշեց՝ յուրաքանչյուր զինվորական օրը: «Պատերազմի օրերն առավել յուրահարտուկ էին ինձ համար: Ծառայակից ընկերներիս հետ միմյանց լիովին հասկանում էինք, բայց միաժամանակ ես չէի կարող հասկանալ՝ ինչ է զգում ընկերս, նա չէր կարող պատկերացնել՝ ինչ էի զգում ես»:

Պատերազմի ընթացքում Տելմանի համար ամենազավեշտալին այն էր, որ հակառակորդի անդադար հրետակոծությունների ու կրակոցների մեջ նա, և ոչ միայն նա, ողջ են մնացել (և փառք Աստծո, հեղ.): Եվ ըստ նրա, դա պայմանավորված էր «հակառակորդի հիմարությամբ»  (ծիծաղում է) ու հավելեց. «եթե հիմար չլինեին, ես ողջ չէի մնա...»

Ափսոսում է, որ մինչև վերջ ընկերների կողքին չի եղել. «Եթե, Աստված մի արասցե, նորից պատերազմ լինի, առաջինը ես կգնամ»:

Սահմանին կանգնած զինծառայողին խորհուրդ է տալիս գործել իր իմացած ձևով՝ միաժամանակ լսելով իր վերադասներին, նաև վստահեցնում է, որ բոլորս կանգնած ենք մեր զինվորի կողքին:

Այսպիսին է հայ զինվորի հավաքական կերպարը. այո՛, «Հայ զինվոր», ով համեստ է, խիզախ, խելացի ու հայրենիքին նվիրված, ով մեր ուժն է, մեր հպարտությունը:

Շնորհավո՛ր տոնդ, «Հա´յ Զինվոր»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    25 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: